Վրաստանում հոգևորականն այլևս չի կարող օգտվել զորակոչի տարկետման իրավունքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+22.09 oC

Վրաստանում հոգևորականն այլևս չի կարող օգտվել զորակոչի տարկետման իրավունքից

20:09 03.03.2023

Վրաստանում վերջին 7 տարում (2016-2022 թվականներին) հոգևորական ծառայության կամ հոգևոր ճեմարանում սովորելու հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգվել է 55 հազար 321 քաղաքացու դեպքում,aliq. ge-ի հաղորդմամբ՝ փոխանցում է InterPressNews-ը:

Ըստ տվյալների՝ նշված ժամանակահատվածում, պարտադիր զինվորական ծառայություն է անցել 774 հազար 103, իսկ զորակոչից ազատվել է 24 հազար 717 մարդ։

Բացի այդ, վերջին 7 տարիների ընթացքում ուսանողի կարգավիճակի պատճառով զինվորական ծառայության չի մեկնել 286 հազար 673 մարդ:

Ի դեպ, խորհրդարանում ներկայացվել է ՊՆ-ի նախաձեռնած Պաշտպանության օրենսգրքի նախագիծը, որն իր մեջ ներառում է մի շարք նորամուծություններ։ Կարևոր նորություններից մեկն այն է, որ պարտադիր զինվորական ծառայությունը կիրականացվի միայն ՊՆ համակարգում։

Բացի դրանից, ըստ նախագծի, հոգևորականն այլևս չի կարող օգտվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

10:34 03.06.2025

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

10:31 03.06.2025

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

Գերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

10:15 03.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ: ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հարձակման մասին

10:00 03.06.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հարձակման մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդի օդանավակայանի վրա՝ (Բեն Գուրիոն) օգտագործելով «Զուլֆիկար» տիպի բալիստիկ հրթիռ»,-ասել է նա ապստամբներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։ Սարիայի խոսքով՝ գործողությունը «հաջողությամբ հասել է […] ...

Վենեսուելայի նախագահը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են համագործակցության ամրապնդումը

09:50 03.06.2025

Վենեսուելայի նախագահը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են համագործակցության ամրապնդումը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել են Կարակասում, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդումը։ «Հանդիպումը, որի նպատակն էր երկու երկրների միջև 2022 թվականի հունիսին Վենեսուելայի պետության ղեկավարի Թեհրան կատարած այցի ընթացքում կնքված համագործակցության համաձայնագրի հետագա ամրապնդումը, տեղի է ունեցել Միրաֆլորես պալատում։ Վենեսուելան և […] ...

CNN. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ

09:40 03.06.2025

CNN. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ

Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլ անցկացնելու հնարավորությունը լուրջ կասկածի տակ է և կարող է ընդհանրապես տեղի չունենալ, երկուշաբթի օրը հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դրա խոսքով՝ Իրանը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը համարել է «անհամատեղելի, անիրատեսական և չափազանց պահանջներ ներկայացնող»։ «Ամերիկացիները անընդհատ փոխում են իրենց […] ...

BACK_TO_TOP