ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը Բաքվում հաստատել է, որ Մեծամորի ԱԷԿ-ի վտանգի մասին Ալիևի պնդումները անհիմն են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+24.09 oC

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը Բաքվում հաստատել է, որ Մեծամորի ԱԷԿ-ի վտանգի մասին Ալիևի պնդումները անհիմն են

22:56 03.03.2023

Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, «ՄԱԳԱՏԷ»-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսսին ավարտել է իր այցը Բաքու: Այսօր ընդունելով նրան՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին անհեթեթ մեղադրանքներ է ուղղել Հայաստանին՝ պնդելով, թե Մեծամորի ատոմակայանը սպառնում է ողջ տարածաշրջանի էկոլոգիային:

Գրոսսին ինչ-որ կերպ պատասխանե՞լ է այդ պնդումներին:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

 «Թեև Ռաֆայել Գրոսսին Բաքու էր ժամանել Չմիավորված պետությունների այդ շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովին մասնակցելու համար, Ադրբեջանի իշխանությունները նրա այցն օգտագործել էին հերթական անգամ Հայաստանի հանդեպ անհեթեթ այդ մեղադրանքներն առաջ քաշելու համար. այսօր առավոտյան արտգործնախարարն էր Հայաստանին մեղադրանքներ ներկայացնում, երեկ էլ Գրոսսիի հանդիպման ժամանակ նույն մեղադրանքները նախագահ Ալիևն է առաջ քաշել՝ հայտարարելով, որ Մեծամորի ատոմակայանն անհրաժեշտ է օր առաջ փակել, քանի որ այն իբր աշխատում է հին տեխնոլոգիաներով և սպառնում է ողջ տարածաշրջանի էկոլոգիային:

Ավելին, նա նաև կոչ է արել «ՄԱԳԱՏԷ»-ին հետևել, վերահսկել Հայաստանը՝ միջուկային զենքի չտարածմանն ուղղված «ՄԱԳԱՏԷ»-ի առաքելության շրջանակներում: Այսինքն՝ դա ակնարկ է առ այն, թե իբր Հայաստանի Մեծամորի ատոմակայանի տարածքում հայերը կարող են ինչ-որ արգելված զանգվածային բնաջնջման զենք ստեղծելու փորձեր ձեռնարկեն:

Իհարկե, անհեթեթ մեղադրանքներ են, և կարևոր է ընդգծել այն, որ լավագույն պատասխանը տվել է հենց ինքը՝ «ՄԱԳԱՏԷ»-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ հայտարարելով, որ Մեծամորի ատոմակայանում աշխատում են «ՄԱԳԱՏԷ»-ի փորձագետները և որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկված են՝ այնտեղ անվտանգությունը ապահովելու համար: Այսինքն՝ եթե դիվանագիտական լեզվից կենցաղային լեզվի փոխանցել, թարգմանել այս բառերը՝ կնշանակի մոտավորապես հետևյալը. մի փորձեք միջամտել ուրիշների գործին, այլ հետևեք ձեր գործին »,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Ինչո՞վ են հիմնավորում Ադրբեջանի իշխանավորները Հայաստանին ուղված իրենց մեղադրանքները. մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասը

12:05 03.06.2025

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից […] ...

SHANTNEWS

12:00 03.06.2025

SHANTNEWS

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Շիրակում. մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

11:55 03.06.2025

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Շիրակում. մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան-Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճաքարային և հողային զանգվածներ՝ պետությանը պատճառելով 5 միլիոն 500 հազար դրամի վնաս: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական […] ...

Դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատաժողով Արագածոտնի մարզում

11:45 03.06.2025

Դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատաժողով Արագածոտնի մարզում

Ներքին գործերի նախարարությունը «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով հերթական աշխատաժողովն անցկացրեց Արագածոտնի մարզում։ Մասնակցում էին պատկան մարմինների, ինչպես նաև մարզային և համայնքային ինշխանությունների ներկայացուցիչներ։ Մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համատեղ ջանքերի համար, վերահաստատեց համագործակցությունը շարունակելու մարզպետարանի պատրաստակամությունը։ Ներքին գործերի նախարարի մամուլի […] ...

Թուրքիայում աղջիկը մահացել է երկրաշարժի ժամանակ խուճապային նոպայից

11:30 03.06.2025

Թուրքիայում աղջիկը մահացել է երկրաշարժի ժամանակ խուճապային նոպայից

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 68-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում: Նրա խոսքով՝ Ֆեթհիյե շրջանում (Մուղլա նահանգ) խուճապային նոպայի պատճառով մահացել է 14-ամյա աղջիկ։ Եվս 68 մարդ տուժել է խուճապի և բարձրությունից ցատկելու պատճառով։ 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել […] ...

Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

11:20 03.06.2025

Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին մրցաշարի 15 խաղում 8 գոլ է խփել, կատարել 6 գոլային փոխանցում։ Դեմբելեի խաղընկեր Դեզիրե Դուեն էլ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 19-ամյա վինգերը մրցաշարի եզրափակիչի հերոսն էր։ Նա Միլանի «Ինտերի» դեմ վճռորոշ խաղում դուբլ է […] ...

BACK_TO_TOP