Էրդողանը հակամարտություն է կանխատեսում երկրի ընդդիմադիր դաշինքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+24.09 oC

Էրդողանը հակամարտություն է կանխատեսում երկրի ընդդիմադիր դաշինքում

18:53 04.03.2023

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կանխատեսում է հակամարտություն ընդդիմադիր դաշինքում, քանի որ, ըստ նրա, իր ընդդիմախոսները «անհանգստանում են ոչ թե ժողովրդի, այլ նրանց ունեցվածքի համար»։

Ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները ուրբաթ ակնարկել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքից, քանի որ այլևս չի արտացոլում ժողովրդի իրական շահերը։ Հակամարտությունը ծագել է այն պատճառով, որ հինգ կուսակցություններ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ առաջարկել են Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը, իսկ «Լավ» կուսակցությունը մտադիր է քննարկել Ստամբուլի և Անկարայի քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուի և Մանսուր Յավաշի  թեկնածությունները։

 

«Վեցյակի սեղանը» (այսպես են անվանում ընդդիմադիր դաշինքը փորձագետներն ու լրագրողները) 2022 թվականի փետրվարից Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ հանդիպումներ է անցկացնում։

 

Էրդողանը չորեքշաբթի օրը, հարավ-արևելքում ավերիչ երկրաշարժերից հետո քննարկումների ֆոնին, հաստատել է, որ երկրում  ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Հինգշաբթի օրը Թուրքիայում վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը նախատեսում էր որոշել միասնական թեկնածու, որոնցից ամենահավանականը Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուն է, սակայն դաշինքում համակրանքները թեքվում են նաև դեպի մայրաքաղաքի ներկայիս քաղաքապետ Մանսուր Յավաշը։ Ենթադրվում է, որ թեկնածուի անունը հանրությանը հայտնի կդառնա ավելի ուշ։ Հինգշաբթի օրը կայացած հանդիպման արդյունքում թեկնածուի անունը չի հրապարակվել, երկուշաբթի օրը նախատեսված է ևս մեկ հանդիպում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ

11:07 03.06.2025

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

10:57 03.06.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

10:45 03.06.2025

Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

10:34 03.06.2025

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

10:31 03.06.2025

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

Գերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

10:15 03.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ: ...

BACK_TO_TOP