19:30 10.03.2023
Վրաստանում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոց, որտեղ հանդիպել է տնօրեն Իրինա Ժամկոչյանի և մանկավարժական անձնակազմի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նախարարը կարևորել է հայ-վրացական բարեկամական կապերը և կրթության ոլորտում իրականացվող բոլոր համատեղ նախաձեռնությունները՝ ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությունը, որի շրջանակում Վրաստանում հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցներին տրամադրվում են հայոց լեզվի և գրականության դասագրքեր և մեթոդական ձեռնարկներ, ինչպես նաև իրականացվում է հայերեն դասավանդող ուսուցիչների ատեստավորում: Նախարարը կարևորել է նաև Թբիլիսիի պետական համալսարանում գործող հայագիտական ամբիոնի գործունեությունը և զարգացումը, որի շրջանակում համալսարանում պատրաստվելու են հայոց լեզվի և պատմության մանկավարժներ:
«Անկեղծ և խորին շնորհակալություն եմ հայտնում ձեր աշխատանքի համար. դպրոցի ամեն մի անկյունից երևում է ձեր աշխատանքի սրտացավությունն ու հոգատարությունը: Ուրախ եմ, որ հենց այս պատմական շենքում և այս միջավայրում եք իրականացնում կրթության գործընթացը: Ուրախ եմ նաև, որ ձեզանից շատերն անցած տարի մասնակցել են ուսուցիչների ատեստավորմանը՝ հայոց լեզու և գրականություն առարկաներից, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը շարունակական համագործակցության համար»,- մանկավարժների հետ հանդիպմանը նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նաև նշել է, որ թե՛ տարածաշրջանում, և թե՛ ամբողջ աշխարհում Քովիդի համավարակը կրթական համակարգի համար դարձել էր ամենամեծ փորձություններից մեկը, և ուսուցիչներն այդ ընթացքում հերոսական աշխատանք են կատարել՝ այդ պայմաններում երեխաների կրթությունն ապահովելու համար:
Այցի ընթացքում Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Այդ կապակցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս գործընթացը պետք է լինի շարունակական. «Մենք պետք է խրախուսենք համատեղ ծրագրերը, և ձեր դպրոցն այս հարցում կդառնա առաջամարտիկ, որին, հուսով եմ, մյուս դպրոցները ևս կհետևեն: Մենք էլ կխրախուսենք դպրոցներին՝ զարգացնելու երկկողմ համագործակցությունը, որի միջոցով կզարգանա նաև մեր երկու հարևան ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Սա շատ կարևոր միջոց է, որը կարող է նպաստել ընդհանուր նպատակներին մեր բարդ տարածաշրջանում՝ ունենալու խաղաղ, արժանապատիվ, կայուն զարգացման հնարավորություն»:
Այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, որտեղ հանդիպել է թատրոնի տնօրինությանը և անձնակազմին, ինչպես նաև ծանոթացել թատրոնի վերանորոգման աշխատանքների ընթացքին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Իրակլի Գիվիաշվիլին։ Նշվել է, որ թատրոնի վերաբացումը նախատեսվում է 2023 թ. սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին։ Առաջարկվել է թատրոնի պաշտոնական վերաբացումը դիտարկել Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։ Կողմերն առանձնահատուկ կարևորել են թատրոնի գործունեությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու թատրոնի գործունեությանը։
Նախարարի հաջորդ կանգառը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին և հայորդաց տունն էին, որտեղ նա ծանոթացել է տնօրինության և սաների հետ։ Հայորդաց տան տնօրեն Ե. Մարկոսյանը նախարարին ներկայացրել է կրթամշակութային կենտրոնի և կիրակնօրյա դպրոցի գործունեությունը, հոգևոր կապը համայնքի հետ, որն ունի առանձնահատուկ դերակատարություն՝ երեխաներին հայոց լեզու, գրականություն, պատմություն և մշակույթ դասավանդելու գործում։
Նշվել է, որ կազմակերպվող մշակութային միջոցառումներն ունեն առանձնահատուկ նշանակություն՝ երեխաների մոտ հայեցի կրթությունը և մշակույթը զարգացնելու առումով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել համատեղ կրթամշակութային միջոցառումներ և կազմակերպել փոխադարձ այցեր։
Նախարարն այցելել է նաև հայ գրողների պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել նրանց հիշատակին և ծաղիկներ խոնարհել շիրիմներին։
09:17 31.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 31.05.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտելՄադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...
08:45 31.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 31.05.2025
Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինՄայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, […] ...
23:59 30.05.2025
Ի՞նչ է կանաչ տնտեսությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...
23:58 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...