Շոյգուն բանակցություններ է վարել Թուրքիայի, Իրանի և Սիրիայի գործընկերների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+19.09 oC

Շոյգուն բանակցություններ է վարել Թուրքիայի, Իրանի և Սիրիայի գործընկերների հետ

17:26 25.04.2023

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկկողմանի բանակցություններ է վարել Մոսկվա ժամանած Իրանի, Սիրիայի և Թուրքիայի գործընկերների հետ, հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման տարբեր ասպեկտներ»,- նշել են նախարարությունից։

Շոյգուն պարբերաբար բանակցություններ է վարում մերձավորարևելյան իր գործընկերների հետ։ Այսպիսով, մարտի վերջին նա հեռախոսով խոսել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև հացահատիկի գործարքի իրականացման ընթացքը։

Մարտի կեսերին Շոյգուն բանակցություններ է վարել իր սիրիացի գործընկեր Մահմուդ Աբասի հետ։ Զրույցի թեմաներն էին Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը, երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերին էլ Շոյգուն հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը։ Նասիրզադեն նաև նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները շատ կարևոր են Թեհրանի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը քվեարկել է ընտրություններում

08:35 03.06.2025

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը քվեարկել է ընտրություններում

Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը և նրա կինը՝ Կիմ Գուն Հին, քվեարկել են պետության նոր ղեկավարի ընտրություններում, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Արտահերթ ընտրությունները անցկացվում են, քանի որ Սահմանադրական դատարանը ապրիլի 4-ին պաշտոնանկ արեց Յուն Սոկ Յոլին։ Նախկին նախագահը և նրա կինը քվեարկել են Սեուլի հարավում գտնվող ընտրատեղամասում։ Յուն Սոկ Յոլը չի ​​պատասխանել […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռեկորդային արագությամբ է համալրում իր զինանոցները

08:25 03.06.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռեկորդային արագությամբ է համալրում իր զինանոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատմության մեջ աննախադեպ տեմպերով են համալրում իրենց զենքի զինանոցները։ «Ես հենց նոր հիանալի զրույց ունեցա մեր զինված ուժերի ղեկավարության հետ։ Սա մեր ունեցած ամենաուժեղ բանակն է, ներառյալ այն փաստը, որ մենք զենք ենք կուտակում այնպիսի տեմպերով, ինչպիսին մեր երկիրը երբեք չի տեսել», – գրել է […] ...

Սյունիքի մարզպետը առանձին հանդիպում է ունեցել Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

08:20 03.06.2025

Սյունիքի մարզպետը առանձին հանդիպում է ունեցել Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընթացող համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից և նշում, որ քննարկվել են Սյունիքի և ՕՌԱ նահանգի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։ ...

Կանանց Հայաստանի հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին

08:15 03.06.2025

Կանանց Հայաստանի հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբի նախավերջին` 5-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին: Աղջիկների թիմը վերջին տուրից առաջ զրկվել է խմբում հաղթելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականը 6 միավորով երրորդն է, Լյուքսեմբուրգի թիմը 13 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի թիմը 10 միավոր ունի: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:11 03.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:01 03.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP