21:36 04.08.2023
Երեկ՝ օգոստոսի 3-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահամաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր, աջից նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բժիշկները այցելած ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Գալինա Ա.-ն է:
Կարճ ժամանակ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվում Ոստիկանության Էրեբունու բաժին, որ «ձախից գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, ձախակողմյան պնեմաթորաքս, քթի վնասվածք, ձախ երիկամի վնասվածք, փայծախի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկաններին բժիշկները հայտնում է, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզում են , որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Բորիս Ա.-ն է:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ոստիկանության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են , որ Բորիս և Գալինա Ա.-երին սուր կտրող, ծակող գործիքով հարվածներ են հասցրել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 16-ամյա Ալեքս Ա.-ն և 15-ամյա Արման Ա.-ն: Վերջիններս հայտնաբերվել և կասկածանքով ձերբակալվել, ապա ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ազգականներ են, իսկ կասկածյալները հարազատ եղբայրներ: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենի 13-րդ փողոցում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
19:54 08.08.2025
Խաչանովը համառ պայքարում պարտվել է Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչում երեք սեթում պարտվել է աշխարհի 6-րդ ռակետ Բեն Շելթոնին (7-6, 4-6, 6-7): Խաչանովը ATP մրցաշարերի եզրափակիչ էր դուրս եկել 11-րդ անգամ։ Իսկ «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակչում երրորդ անգամ էր։ Նախորդ անգամ 29-ամյա թենիսիստը 2018 թվականին Փարիզում առավելության էր հասել Նովակ Ջոկովիչի նկատմամբ։ ...
19:37 08.08.2025
Հրդեհի ահազանգ Նորաշեն թաղամասում. տարհանվել է 50 քաղաքացիՕգոստոսի 8-ին՝ ժամը 16:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել. այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ […] ...
19:22 08.08.2025
Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածըՃանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ-Ավետիսյան փողոցների խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- նշված է […] ...
19:14 08.08.2025
Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան ԱրաբիաՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է «Փյունիկից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Ուդոն միացել է Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալ Արաբիին»: Այլ մանրամասներ հայտնի չեն: Նա «Փյունիկին» միացել էր 2024 թվականի հունվարին և 2023/24 մրցաշրջանում ակումբի հետ դարձել էր Հայաստանի չեմպիոն։ Ուդոն «Փյունիկի» կազմում անցկացրել է 46 խաղ, որոնցում […] ...
19:07 08.08.2025
Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստըԱրդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը՝ նպատակ ունենալով քննարկել և վերջնականացնել ճանապարհային քարտեզի նախագծի խմբագրված տարբերակը: Նիստը բացել է Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով աշխատանքային խմբի առանցքային դերակատարությունը Հայաստան–Եվրոպական միություն համագործակցային շրջանակում, ինչպես նաև՝ ԵՄ հետ համատեղ իրականացվող բարեփոխումների ռազմավարական նշանակությունը: Նախարարը, կարևորելով միջգերատեսչական սերտ համագործակցության անհրաժեշտությունը, նշել […] ...