22:04 04.08.2023
Օգոստոսի 4-ին, ժամը 19:21-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 110-րդ կմ-ին «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Թ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր գլորվելով հայտնվել ձորում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից (մոտ 400 մետր) դուրս բերել տուժածներ Ա. Յ.-ին (ծնված 1990 թ․) և Ն. Խ.-ին (ծնված 1990 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժած Ն. Խ.-ն հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ:
Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
12:24 17.05.2025
Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։ Նախարար Սարգսյանը նախանշել […] ...
12:15 17.05.2025
Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներՄայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության […] ...
12:05 17.05.2025
ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրըՈՒԵՖԱ-ն դիտարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության տեղափոխությունն այլ երկիր, հայտնում է Sputnik Литва-ն: Խնդիրն այն է, որ մրցաշարն ընդունող Լիտվան և Լատվիան հրաժարվել են Բելառուսի հավաքականին հյուրընկալելուց: Եվրո-2026-ը տևելու է հունվարի 18-ից փետրվարի 8-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Հայաստանի հավաքականը: ...
11:49 17.05.2025
Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Մելանի Ջոլիին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի արդեն նախկին ԱԳ նախարար Մելանի Ջոլիին շնորհակալություն է հայտնել հայ-կանադական հարաբերություններն ու գործընկերությունն ավելի ամրապնդելու և իմաստալից դարձնելու համար՝ միաժամանակ շնորհավորելով նրան Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ում կատարած գրառման մեջ։ «Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ […] ...
11:45 17.05.2025
Աննա Վարդապետյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաների համար վարպետաց դաս է անցկացրելԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 16-ին, Պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» հիմնադրամի պետ Ալեքսանդր Մանուչարյանի հրավերով, Վարպետաց դաս է անցկացրել Վարժարանի սաների համար՝ հրամանատարական առաջնորդության և Զինված ուժերում քրեական ենթամշակույթի կանխարգելման թեմայով: Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 25-ին և ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազը Վարպետաց դասեր էր անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան […] ...