18:05 03.09.2023
Հյուսիսային Իրաքի Քիրքուկ քաղաքում բողոքի ցույցը ցրելու հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի։ Ինչպես հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանական բաժանմունքի աղբյուրին, եւս 15 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քուրդ ցուցարարների թվում երեք զոհ և 16 վիրավոր կա։
Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան համանուն նահանգում մտցված պարետային ժամը չեղարկվել է, Էրբիլ-Քիրքուք գլխավոր ճանապարհի երթեւեկությունը վերականգնվում է, քաղաքում իրավիճակը հանգիստ է։ Քիրքուքի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ ձերբակալվել են քուրդ ցուցարարների վրա կրակ բացած իրաքյան անվտանգության ուժերի յոթ անդամներ։
Շաբաթ երեկոյան քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Քիրքուկ քաղաքում՝ պահանջելով բացել Էրբիլ-Քիրքուք գլխավոր ճանապարհը, որը մի քանի օր առաջ արգելափակել էին իրաքյան շիա աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի ուժերը։ Ըստ Rudaw-ի՝ քուրդ ցուցարարները շարժվել են դեպի աշխարհազորայինների կողմնակիցների գտնվելու վայրը։ Իրաքի անվտանգության ուժերը միջամտել են իբր կանխելու երկու կողմերի միջև բախումները և կրակ են բացել ցուցարարների վրա:
Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին, ով նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, հրամայել է հետաքննչական կոմիտե ձևավորել՝ պարզելու ցուցարարների մահվան հանգամանքները և կարգադրել լուծել փոխադրումների արգելք սահմանելու հարցը։
Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի և Քիրքուք քաղաքի միջև ճանապարհը փակվել էր օգոստոսի 27-ին արաբական կուսակցությունների նստացույցի պատճառով այն բանից հետո, երբ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը (ՔԴԿ) պատրաստվում է վերաբացել իր գրասենյակները Քիրքուք նահանգում, նախապատրաստվել գալիք մարզային ընտրություններին:
Քիրքուքը պատմականորեն վիճելի նահանգ է Իրաքի և Իրաքյան Քրդստանի միջև՝ համանուն վարչական կենտրոնով, որը բնակեցված է քրդերով և արաբներով։ Իրաքյան Քրդստանի կազմի մեջ չմտնող այս նահանգի շուրջ իրավիճակը կտրուկ սրվեց 2017 թվականին ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեից հետո, որին միակողմանիորեն միացավ Քիրքուքը։ Այնուհետև Ալ-Հաշդ ալ-Շաաբի զինյալները վերահսկողության տակ վերցրեցին քաղաքը:
23:59 02.06.2025
Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներիցՈվ իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...
23:55 02.06.2025
Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:52 02.06.2025
Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումըՎերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...
23:47 02.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...
23:43 02.06.2025
Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետԵրեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...
23:39 02.06.2025
Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտումՀունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...