11:35 13.12.2023
Դեկտեմբերի 9-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Հարթաշեն գյուղի մի բնակիչ ապօրինի հատել է ուռենի և ընկուզենիներ։ Տղամարդը հրավիրվել է ոստիկանության բաժին և հայտնել, որ հոկտեմբերին գյուղի վարչական տարածքում ապօրինի հատել է 2 ընկուզենի, 1 ուռենի և ստացված մոտ 10 խմ փայտանյութը պարտքի դիմաց տվել է համագյուղացուն։
Դեկտեմբերի 10-ին Կապանի բաժնի համայնքային ոստիկանները «Արծվանիկի անտառպետության» տարածքում ապօրինի ծառահատում կատարելու վերաբերյալ տեղեկություններ են ստացել, որն իրացրին ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների հետ։ Շրջայցի ընթացքում իրավապահները Կարմրաքար բնակավայրի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են մոտ 3 խմ փայտանյութով և բենզասղոցներով բարձված բեռնատար։ Վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ունեցել։ Նրա հայտնածով՝ անտառից հատել էր բոխի։
Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:54 08.08.2025
Խաչանովը համառ պայքարում պարտվել է Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչում երեք սեթում պարտվել է աշխարհի 6-րդ ռակետ Բեն Շելթոնին (7-6, 4-6, 6-7): Խաչանովը ATP մրցաշարերի եզրափակիչ էր դուրս եկել 11-րդ անգամ։ Իսկ «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակչում երրորդ անգամ էր։ Նախորդ անգամ 29-ամյա թենիսիստը 2018 թվականին Փարիզում առավելության էր հասել Նովակ Ջոկովիչի նկատմամբ։ ...
19:37 08.08.2025
Հրդեհի ահազանգ Նորաշեն թաղամասում. տարհանվել է 50 քաղաքացիՕգոստոսի 8-ին՝ ժամը 16:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել. այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ […] ...
19:22 08.08.2025
Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածըՃանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ-Ավետիսյան փողոցների խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- նշված է […] ...
19:14 08.08.2025
Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան ԱրաբիաՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է «Փյունիկից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Ուդոն միացել է Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալ Արաբիին»: Այլ մանրամասներ հայտնի չեն: Նա «Փյունիկին» միացել էր 2024 թվականի հունվարին և 2023/24 մրցաշրջանում ակումբի հետ դարձել էր Հայաստանի չեմպիոն։ Ուդոն «Փյունիկի» կազմում անցկացրել է 46 խաղ, որոնցում […] ...
19:07 08.08.2025
Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստըԱրդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը՝ նպատակ ունենալով քննարկել և վերջնականացնել ճանապարհային քարտեզի նախագծի խմբագրված տարբերակը: Նիստը բացել է Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով աշխատանքային խմբի առանցքային դերակատարությունը Հայաստան–Եվրոպական միություն համագործակցային շրջանակում, ինչպես նաև՝ ԵՄ հետ համատեղ իրականացվող բարեփոխումների ռազմավարական նշանակությունը: Նախարարը, կարևորելով միջգերատեսչական սերտ համագործակցության անհրաժեշտությունը, նշել […] ...