16:06 05.03.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսի 16-ին օլիմպիականների հետ վարչապետի հանդիպումից բխող հանձնարարականների կատարման ընթացքը և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական աշխատանքները:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ ավարտվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի կառուցման և բարեկարգման աշխատանքները, ընթացքի մեջ են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Ներկայացվել է նաև տեղեկատվություն մարզական ենթակառուցվածքների վերաբերյալ: Մասնավորապես, ավարտվել է «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգումը, շենքը հանձնվել է շահագործման և օգտագործվել է 2023 թվականի ապրիլի 13-23-ը Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում, ավարտվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, իրականացվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հողատարածքի չափագրումը, շարունակվում են Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերանորոգման աշխատանքները:
Ոլորտի պատասխանատուները վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրել են 2024 թվականին Փարիզում կայանալիք 33-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Ըստ այդմ՝ իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, կազմավորվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող ՀՀ օլիմպիական հավաքականները, ապահովվել է ՀՀ հավաքականների մասնակցությունը Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցաշարերին:
Նշվել է, որ պարբերաբար անդրադարձ է կատարվում իրականացվող աշխատանքներին, քննարկվում են հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային մրցումներին մասնակցության արդյունքների վերաբերյալ՝ թերությունները շտկելու նպատակով: Ուսումնասիրվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների մարզումների համար նախատեսված մարզակառույցների վիճակը վերանորոգման և հիմնանորոգման նպատակով: Համապատասխան միջոցներ են հատկացվել Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականներին մարզագույքով և մարզահանդերձանքով ապահովելու համար:
Ծավալվել է մտքերի փոխանակություն բարձրացված հարցերի շուրջ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է Օլիմպիական խաղերին հավաքական թիմերի բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու համար աշխատանքների հետևողական իրականացումը:
13:07 13.06.2025
Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրներըԿայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...
13:04 13.06.2025
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ ԱբրահամյանըԱզգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: ...
13:00 13.06.2025
Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներովՉինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը: «Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է նման գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...
12:52 13.06.2025
Ֆլիկը մտադիր է ազատվել 5 խաղացողներից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է կրճատել կազմը՝ տեղ ազատելով նոր համալրումների համար, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը մտադիր է ազատվել Ինյակի Պենյայից, Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաբլո Տորեից և Ռոնալդ Արաուխոյից, եթե վերջինիս համար լինի շահավետ առաջարկ։ Նշված խաղացողներից ակումբը լքելուն ամենամոտը Անսու Ֆատին է։ Իսպանացին, […] ...
12:45 13.06.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՉեխիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս` հանդես կգա «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...
12:38 13.06.2025
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերըԻսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը՝ Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով, և այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի պատասխան հարվածի հարցում, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: «Այժմ, երբ Երուսաղեմը օկուպացրած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանը արձագանքելու համար այլևս սահմաններ չկան, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական […] ...