Ապարանում բացվել է «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+13.09 oC

Ապարանում բացվել է «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն

14:58 27.03.2024

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով:

Նմանօրինակ կենտրոնների շարքում հերթականն Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնն է, որի բացման արարողությանն այսօր մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, միջազգային տարբեր կառույցների, ՏԻՄ ներկայացուցիչներ, երիտասարդներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, առաջին հերթին շնորհավորել է Ապարան համայնքի երիտասարդներին ստեղծված հնարավորության համար. «Սա մեր շարունակական և կարևոր քաղաքականությունն է՝ տարբեր համայնքներում ստեղծել միջավայրեր, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել, քննարկել, զրուցել նոր գաղափարների շուրջ, ծանոթանալ միմյանց հետ, ինչպես նաև իրազեկվել գործող ծրագրերի մասին: Նրանք կարող են մասնակցել նաև տարբեր ուղղություններով ոչ ֆորմալ կրթական դասընթացների՝ դրանով զարգացման ավելի նոր հնարավորություն ստանալով»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Մեղրիում և Իջևանում արդեն գործում են նմանօրինակ կենտրոններ:

Ըստ նախարարի՝ երկու օրից երիտասարդական կենտրոն կբացվի նաև Դիլիջանում, իսկ տարվա ընթացքում՝ ևս չորս համայնքում:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության, մասնավոր և հասարակական սեկտորի, ինչպես նաև համայնքի հետ համագործակցության արդյունքում. «Եթե ջանքերը չմեկտեղվեն, ապա ծրագիրը չի ստացվի. յուրաքանչյուրն անում է իր ներդրումը՝ կենտրոնը հետագայում ապրեցնելու իմաստով: Ուրախ եմ, որ հենց տեղի կազմակերպություններն են ակտիվ՝ իրենց համայնքում այդ միջավայրը ստեղծելու առումով, ինչը կարևոր է նաև կենտրոնի շարունակականության համար: Այսինքն՝ տեղում այդ ռեսուրսը, պահանջն ու ջանքը կան, և նախարարությունը դրան աջակցում է»:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է սկսել փորձնական ծրագիր՝ հիմնելով բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ կմեկտեղվեն մշակույթի տան, երիտասարդական կենտրոնի և համայնքային գրադարանի ֆունկցիաները: «Մեր համայնքներում կան բավականին շատ տարածքներ, որոնք նախկինում ակտիվ գործունեություն են ծավալել, սակայն նոր ժամանակներում դրանք նորովի վերաիմաստավորելու և ապրեցնելու խնդիր կա: Իհարկե, բարեկարգ և տրամադրող միջավայրը հաճելի է, սակայն այստեղ ամենակարևորը բովանդակությունն է. միջավայրը պետք է ծառայի մտքին և այն գաղափարներին, որ ունեն հենց տեղի երիտասարդները՝ դպրոցականները, ուսանողները, ինչպես նաև տվյալ պահին որևէ հաստատությունում չսովորող անձինք: Մենք արդեն ունենք հրաշալի օրինակներ, թե ինչպես են այս կենտրոնները համայնքներում փոխում կյանքի որակը և նպաստում երիտասարդների քաղաքացիական մտածողության զարգացմանը. դրանցում ծնվում են լավ գաղափարներ, որոնք առաջին հերթին ուղղված են հենց համայնքների զարգացմանը»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ապարանի երիտասարդական կենտրոնը եզակի է այն իմաստով, որ ունի գիշերակացի հնարավորություն. «Կարևոր է, որ յուրաքանչյուր համայնքում տարբեր ձևաչափեր ունենք: Օրինակ՝ այս կենտրոնում կարելի է կազմակերպել գիշերակացով դասընթացներ, որը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ավելի լայն գործունեության համար: Հույս ունեմ, որ այս կենտրոնը դառնալու է Ապարանի ամենասիրված վայրերից մեկը, որտեղ դասից հետո շտապելու են դպրոցականները՝ կազմակերպելու իրենց ժամանցը, ինչպես նաև ուսանողները և մյուս շահառուները»,- նշել է նախարարը՝ կենտրոնին մաղթելով հաջող և բուռն գործունեություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ երիտասարդական կենտրոններում պետք է իրականացվի արհեստավարժ աշխատանք՝ ուղղված ֆորմալ կրթությունից զատ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, նրանց կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների բավարարմանը:

«Վստահ եմ՝ կենտրոնում երիտասարդներին կփոխանցվեն կարևոր գիտելիքներ պետության և իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և այլնի մասին: Այս ամենը շատ օգտակար կլինի երիտասարդների համար, որոնք նախևառաջ իրենց սեփական համայնքն ու մարզը զարգացնելու ուղղությամբ պետք է ջանքեր ներդնեն: Համոզված ենք՝ երիտասարդներն իրենց ակտիվ մասնակցությունը պետք է ունենան մեր հանրային կյանքին, ընդ որում՝ պարտադիր չէ, որ դա վերաբերի միայն երիտասարդական քաղաքականությանը կամ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին: Կարծում ենք՝ սա կլինի այն հանգույցը և հարթակը, որի միջոցով պետական ցանկացած ծրագիր հասանելի կլինի մեր երիտասարդներին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ երիտասարդական տարբեր ծրագրեր արդեն կուղղորդվեն նաև Ապարանի երիտասարդական կենտրոն:

Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը ևս շնորհավորել է մարզի համար կարևոր ևս մեկ ենթակառուցվածքի ստեղծման կապակցությամբ` ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանն ու ԿԳՄՍ նախարարությանը. «Ծրագրին գույն և բովանդակություն հաղորդելու պարտականությունն արդեն դրվում է մեր երիտասարդների ուսերին: Վստահ եմ՝ կենտրոնը ծառայելու է ոչ միայն Ապարան խոշորացված համայնքին, այլև հարակից վարչական շրջանների և ամբողջ մարզի երիտասարդներին: Սա ևս մեկ հնարավորություն կլինի, որպեսզի մարզի երիտասարդները միավորվեն ու քննարկումներ իրականացնեն, որոնք կհանգեցնեն բազմաթիվ նորարարական գաղափարների ստեղծմանը՝ ի նպաստ մարզի զարգացման ու բարօրության»:

Ներկաներին ողջունել է նաև Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը. «Մեր երիտասարդներն արդեն իսկ մեզ ստիպել են ավելի ակտիվ լինել և ուշադրության կենտրոնում պահել իրենց հարցերը: Վերջին տարիների ընթացքում մարզում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց գաղափարները գեներացվել են հենց երիտասարդների կողմից»:

«ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Լաուրա Պողոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2022 թվականից կենտրոնը գործել է վերանորոգված փոքր տարածքում: Հետագայում, տեսնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասին հայտարարությունը, դիմել է և ընտրվել: Այժմ կենտրոնը բացվում է շինարարական և վերանորոգման ամբողջական աշխատանքների ավարտից հետո:

Ներկայացնելով կենտրոնի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ Լաուրա Պողոսյանն ընդգծել է, որ այստեղ երիտասարդները կարող են զարգացնել իրենց փափուկ հմտությունները, անձնային աճ գրանցել, քաղաքացիական կրթությանը ծանոթանալ: Երիտասարդական կենտրոնի ծրագրի շրջանակում առանձնացված է թեմատիկ մի քանի շրջանակ, որոնց ուղղությամբ տարվա ընթացքում կանցկացվեն դասընթացներ:

«Ունենք կարողությունների բացահայտման և զարգացման ոչ ֆորմալ կրթական մեթոդներով դասընթացներ: Նաև շեշտադրում ենք կամավորական աշխատանքները, և երիտասարդներին բացատրում, թե որքան կարևոր են դրանք, այդ թվում՝ հմտությունների ձեռք բերման համար: Կենտրոնում հյուրընկալում ենք նաև արտերկրից ժամանած երիտասարդների, ինչը նպաստում է տեղի երիտասարդների հետ փոխշփումներին և համագործակցությանը»,- ասել է կենտրոնի հիմնադիրը՝ ընդգծելով, որ կարևորելու են նաև ոչ ֆորմալ կրթությունը երիտասարդական քաղաքականության հայեցակարգում:

ԿԳՄՍ նախարարը և հյուրերը շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին. կենտրոնի տարածքում գործելու է գրադարան, որը դեռևս հագեցման փուլում է, առանձնացված է սեմինարային քննարկումների հատված, կան գիշերակացի համար նախատեսված կահավորված հոսթել ոճի սենյակներ:

Կենտրոնը կիրականացնի նաև շրջիկ երիտասարդների ակումբներ, որի նպատակը փորձի փոխանակումն է: Երիտասարդները կենտրոնում կարող են մասնակցել ինտելեկտուալ խաղերի, քվեստների, զարգացնել իրենց քննադատական մտածողությունը, ձեռք բերել մեդիագրագիտության և առողջ ապրելակերպի մասին գիտելիքներ, ծանոթանալ նոր տեխնոլոգիաներով աշխատանքի առանձնահատկություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

23:59 30.05.2025

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը  ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը

23:55 30.05.2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ եղանակային երևույթները վնասակար են մարդու առողջության համար: Այս առումով չափազանց կարևոր է կլիմայի և առողջության վերաբերյալ ծրագիրը, որը մշակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) […] ...

Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետ

23:51 30.05.2025

Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետ

Միացյալ Նահանգները և Իրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ առաջացած վեճը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք կնախընտրեին համաձայնության գալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի […] ...

Արարատի մարզում «Opel»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվել և հայտվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ

23:48 30.05.2025

Արարատի մարզում «Opel»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվել և հայտվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ

Մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սիփանիկ գյուղի Մասիսի խճուղում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ ջրատարի մոտ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն […] ...

Երևանը Չարենցավանին նվիրաբերել է շուրջ 3400 ծառ, թուփ և ծաղիկ

23:46 30.05.2025

Երևանը Չարենցավանին նվիրաբերել է շուրջ 3400 ծառ, թուփ և ծաղիկ

Երևանի քաղաքապետարանի և Չարենցավանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Չարենցավանին նվիրաբերվել է 3400 ծառեր, թփեր և ծաղիկներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է լանդշաֆտային ձևավորում։ Քաղաքի կենտրոնական հրապարակը զարդարվել է ծաղիկներով և մշտադալար թփերով, հիվանդանոցի և դպրոցի բակերում տնկվել են հասուն գեղազարդ ծառեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP