Բաց մրցույթ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավտոկայանատեղի կառուցման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+15.09 oC

Բաց մրցույթ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավտոկայանատեղի կառուցման համար

20:40 27.03.2024

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ՝ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահողով ծառայության ավտոկայանատեղի կառուցման համար: Ընտրված մասնակցին կառաջարկվի կնքել Երևանի Թևոսյան փողոցի 4 հասցեում նոր ավտոկայանատեղի կառուցման, առկա շինության վերակառուցման/հիմնանորոգման, տարածքի բարեկարգման աշխատանքների կատարման պայմանագիր:
Մրցույթն անցկացվելու է էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգով:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևաչափով` մինչև 2024 թվականի ապրիլի 26-ը՝ ժամը 11:00-ն
Հայտերը կարող են ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային եղանակով՝ Armeps համակարգի միջոցով՝ 2024 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բագրատ Սրբազանը հորդորել է հավաքի մասնակիցներին զինվել համբերությամբ ու տրամադրվել տևական պայքարի

22:15 09.05.2024

Բագրատ Սրբազանը հորդորել է հավաքի մասնակիցներին զինվել համբերությամբ ու տրամադրվել տևական պայքարի

Տավուշը հանուն հայրենիքի քայլերթի մասնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ այսօր հասել են Երևան: Հիշեցնենք՝ հավաքի մասնակիցները պահանջում են, որ կասեցվի սահմանազատման գործընթացը: Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել է, որ իրենց պայքարը հանուն ճշմարտության ու արդարության է և որ տեղի ունեցողը հաշտության, խաղաղության ուղերձ ու պատգամ ունի: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոսը պահանջել […] ...

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է

22:02 09.05.2024

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով […] ...

Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա․ Պապիկյան

21:58 09.05.2024

Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ ինքնիշխանությանն այլընտրանք չկա։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ ժողովրդավարությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը»,-գրել է նա: ...

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպք՝ մայրաքաղաքում իրականացվող երթի ընթացքում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

21:29 09.05.2024

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպք՝ մայրաքաղաքում իրականացվող երթի ընթացքում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից Երևան քաղաքում, դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները […] ...

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

21:08 09.05.2024

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող բելառուսի: Հայրենիքում նա հետախուզվում է ծառայությունից խուսափելու համար: Ի՞նչ ընթացակարգով է լուծվել այս հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անցած տարվա ամռանը Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովի դեմ քրեական գործ էր հարուցվել: Նա հայրենիքում մեղադրվում է բանակում ծառայելուց խուսափելու մեջ, և, ինչպես ինքն է ասում, մտավախություն […] ...

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասին

20:05 09.05.2024

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասին

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 5 օրական երեխա, որը բուժկենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են բուժկենտրոնից։ «ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեխան հայտնաբերվել է Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում։ Նշված եկեղեցու այգեպանը տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է նորածնին, հետո տեղեկացրել ոստիկանությանը։ Երեխայի վիճակը գնահատվում […] ...

BACK_TO_TOP