«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը վերանորոգվել ու վերազինվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+21.09 oC

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը վերանորոգվել ու վերազինվել է

21:28 27.03.2024

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը վերանորոգվել ու արդիականացվել է: Մնացել են վերջին շտկումները: Երևանի սրտում գտնվող երկհարկանի այս շենքում խնդիրները շատ էին՝ տանիքից միչև հատակ:
«Շինարարական աշխատանքների մեջ արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ են նախատեսված եղել, այդ թվում՝ արտաքին ճակատի, հղկման, նորոգման մաքրման աշխատանքներ: Ջրահեռացման համակարգի փոխարինում, տանիքի վերանորոգում: Այսինքն համալիր լուծումներ են տրվել նախագծով», – նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պ/կ Տիգրան Գեղամյանը:
Շուրջ 160 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ամբողջությամբ նորովի: Փոխվել են դռներն ու պատուհանները, տեղադրվել հարմարավետ նոր բազկաթոռներ: Զրոյից է հավաքվել բեմահարթակը: Ամբողջ թատրոնն ապահովված է հակահրդեհային անվտանգության նոր համակարգերով:
Վերանորոգմանը զուգահեռ թատրոնը վերազինվել է լուսային ու ձայնային ժամանակակից տեխնիկայով, ինչը ստեղծագործական նոր հնարավորություններ կընձեռի:
«Մեր քաղաքականությունն ուղղված է բազմապատկելու մշակութային ոլորտի նկատմամբ մեր ուշադրությունը: Նորոգման ու վերազինման աշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից ծախսվել է մոտ 160 մլն դրամ: Իհարկե, ակնկալում ենք, որ այս ծրագրով թատրոնը նոր շունչ կստանա»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
1986թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով հիմնադրվեց արտիստական թատրոնը: Ինքը՝ դերասանը, նշում էր՝ մեր աշխատանքը բնության հետ է, մարդկանց հույզերի, և այն մի կախարդական աշխարհ է:
Համայնքային ենթակայությամբ գործող թատրոնում այսօր արդեն  պատրաստվում են նոր ներկայացման:  Թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային

13:47 09.05.2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։ Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին, որտեղ պահվում են նաև 17-րդ դարի հայերեն ձեռագրեր։ Նախարարը երկկողմ հանդիպման ընթացքում ներկայացրել է Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունն […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:14 09.05.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 12-ի երեկոյան, 13-ի գիշերը՝ ինտենսիվ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-14-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև […] ...

Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա

12:53 09.05.2024

Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա

Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ […] ...

Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 34 904-ի

12:41 09.05.2024

Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 34 904-ի

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 34,9 հազար պաղեստինցի է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայում իսրայելական բանակի ագրեսիայի հետևանքով մինչ այժմ զոհվել է 34904 մարդ»,- ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Jazeera-ն։ Գործակալությունը նշել է, որ նույն ժամանակահատվածում անկլավում տուժել է 78 514 […] ...

Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել

12:29 09.05.2024

Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել

2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին […] ...

Անտառուտում և Բյուրականում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:11 09.05.2024

Անտառուտում և Բյուրականում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Անտառուտ, իսկ ժամը 12։00-ին՝ Բյուրական բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց շրջանակներում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP