Հայտնի են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների թիվն ու ինքնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+7.09 oC

Հայտնի են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների թիվն ու ինքնությունը

11:08 28.03.2024

Մարտի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևոր 40-ամյա Նազիկ Սադոյանը տեղում մահացել է, իսկ վարորդը, երկու ուղևորները և «Տոյոտայի» վարորդն ու 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվոլ են հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին մահացել է նաև «Օպելի» վարորդը՝ 38-ամյա Շիրին Ֆերոյանը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտովթար՝ Տավուշի մարզում. կան տուժածներ

20:31 08.05.2024

Ավտովթար՝ Տավուշի մարզում. կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են 46-ամյա Անդրանիկ Դումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 62-ամյա Սոս Առաքելյանի վարած «Iveco» մակնիշի  բեռնատարը (մանիպուլյատոր): Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության […] ...

«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ՝  կիսախարխուլ փայտե տնակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

18:14 08.05.2024

«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ՝ կիսախարխուլ փայտե տնակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կիսախարխուլ փայտե տնակում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները: […] ...

Այրվել է ավտոմեքենա

16:32 08.05.2024

Այրվել է ավտոմեքենա

Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի Պարույր Սևակի փողոցի թիվ 10 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:40-ին: Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և […] ...

Հրդեհ՝ Աբովյան փողոցում

14:19 08.05.2024

Հրդեհ՝ Աբովյան փողոցում

Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի մուտքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում։ […] ...

Boeing 767-ը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում

11:12 08.05.2024

Boeing 767-ը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում

Boeing 767 բեռնատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Պատճառը եղել է վայրէջքի սարքի չբացվելը, որը կարևոր բաղկացուցիչ է ինքնաթիռների թռիչքի համար: Դրա վրա հենվում է օդանավը չվերթի ժամանակ: Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ ...

Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

11:05 08.05.2024

Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

Ամերիկայի Բալթիմոր քաղաքում Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի փլուզման հետեւանքով զոհված վեցերորդ մարդու մարմինը ջրից դուրս է բերվել։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իշխանություններին։ «Փրկարարները հայտնաբերել են վեցերորդի դին և ենթադրվում է, որ վերջին մարդն է, որը զոհվել է մարտի 26-ին Բալթիմորի կամրջի փլուզման հետևանքով», – ասվում է պորտալում: Մահացածը Բալթիմորից 37-ամյա Խոսե Մինոր Լոպեսն […] ...

BACK_TO_TOP