14:36 28.03.2024
Գործադիրն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է, մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակման ժամկետների հաշվարկը կատարել 2024 թ. մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թ. մարտի 11-ից հետո: Նախատեսվում է բռնի տեղահանված անձին կենսաթոշակ նշանակելը մերժելու հիմքերից հանել նրա տվյալները Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալներում չգնվելու հիմքը:
Բացի այդ, եթե բռնի տեղահանված անձը (ով չի ճանաչվել փախստական) կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել 2023 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թ. մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան կենսաթոշակ նշանակել փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար սահմանված ժամկետներում և կարգով: Առաջարկվում է հստակեցնել, որ կենսաթոշակի նշանակման գործընթացում ԼՂ-ի պետական եկամուտների տեղեկատվական բազայում առկա տվյալները հիմք են ընդունվում 2023 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ: Սահմանվել է, որ եթե անձը մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը մահացել է և չի հասցրել ՀՀ-ում դիմել կենսաթոշակի նշանակման համար և նրա կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, ապա ՀՀ-ում հուղարկավորվելու դեպքում նրա հուղարկավորությունը կատարած անձին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նշանակվում է թաղման նպաստ: Մինչև 2023 թ. հոկտեմբերի 1-ը ԼՂ-ում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում կարող է հաշվառվել նաև աշխատանքային ստաժը սահմանող` ԼՂ հանձնաժողովի տեղեկանքով, ինչպես նաև ԼՂ կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի լուսապատճենների հիման վրա, եթե այդ փաստաթղթերի բնօրինակները քաղաքացին չի կարող ներկայացնել:
Առաջարկվում է նաև կենսաթոշակների համար սահմանված կարգավորումներին համարժեք կարգավորումներ սահմանել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար, մասնավորապես՝ նպաստների նշանակման ժամկետները համապատասխանեցնել կենսաթոշակների համար՝ նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ հնարավորություն տալով օրենսդրությամբ սահմանված ժամկետները կիրառել 2024 թ. մարտի 11-ից հետո ներկայացված դիմումների համար: Նախատեսվում է ԼՂ-ի կենսաթոշակային բազայում զոհված զինծառայողի ընտանիքին պարգևավճար նշանակված լինելու դեպքում ընտանիքի՝ օրենսդրությամբ սահմանված յուրաքանչյուր այլ անդամին պարգևավճար նշանակել՝ առանց զինծառայողի զոհվելու մասին փաստաթղթերի: Հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ սահմանող փաստաթղթերը։
08:30 31.05.2025
Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինՄայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, […] ...
23:59 30.05.2025
Ի՞նչ է կանաչ տնտեսությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...
23:58 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 30.05.2025
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ եղանակային երևույթները վնասակար են մարդու առողջության համար: Այս առումով չափազանց կարևոր է կլիմայի և առողջության վերաբերյալ ծրագիրը, որը մշակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) […] ...
23:51 30.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետՄիացյալ Նահանգները և Իրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ առաջացած վեճը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք կնախընտրեին համաձայնության գալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի […] ...
23:48 30.05.2025
Արարատի մարզում «Opel»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվել և հայտվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներՄայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սիփանիկ գյուղի Մասիսի խճուղում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ ջրատարի մոտ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն […] ...