Հունաստանի ափերի մոտ երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+19.09 oC

Հունաստանի ափերի մոտ երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

12:20 29.03.2024

Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։

5,4 մագնիտուդով առաջին ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:11-ին, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, մեկ րոպե անց՝ 9:12-ին։

Առաջին երկրաշարժի օջախը եղել է տասը կիլոմետր խորության վրա՝ Պիրգոս քաղաքից 52 կիլոմետր, իսկ Աթենքից 234 կիլոմետր հեռավորության վրա։

Երկրորդ երկրաշարժի օջախը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա՝ Պիրգոսից 48 կիլոմետր և Աթենքից 226 կիլոմետր հեռավորության վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ՝ Աբովյան փողոցում

14:19 08.05.2024

Հրդեհ՝ Աբովյան փողոցում

Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի մուտքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում։ […] ...

Boeing 767-ը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում

11:12 08.05.2024

Boeing 767-ը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում

Boeing 767 բեռնատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Պատճառը եղել է վայրէջքի սարքի չբացվելը, որը կարևոր բաղկացուցիչ է ինքնաթիռների թռիչքի համար: Դրա վրա հենվում է օդանավը չվերթի ժամանակ: Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ ...

Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

11:05 08.05.2024

Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

Ամերիկայի Բալթիմոր քաղաքում Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի փլուզման հետեւանքով զոհված վեցերորդ մարդու մարմինը ջրից դուրս է բերվել։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իշխանություններին։ «Փրկարարները հայտնաբերել են վեցերորդի դին և ենթադրվում է, որ վերջին մարդն է, որը զոհվել է մարտի 26-ին Բալթիմորի կամրջի փլուզման հետևանքով», – ասվում է պորտալում: Մահացածը Բալթիմորից 37-ամյա Խոսե Մինոր Լոպեսն […] ...

Արմավիրի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը

08:05 08.05.2024

Արմավիրի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը

Մայիսի 8-ին, ժամը 04:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Խանջյան ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1990 թ․) դուրս է եկել […] ...

ՃՏՊ Խորենացու փողոցում. կան տուժածներ

21:40 07.05.2024

ՃՏՊ Խորենացու փողոցում. կան տուժածներ

Մայիսի 7-ին, ժամը 18:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Daewoo» (վարորդ՝ Դ. Ս.) և […] ...

Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա

20:06 07.05.2024

Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա

Այսօր՝ մայիսի 7-ին, Պռոշյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Մինչ տարածքը սպասարկող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցների ժամանումը ավտոմեքենան մանիպուլյատորի միջոցով տեղափոխվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

BACK_TO_TOP