Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն այցելել են Գեղարքունիքի մարզկենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+17.09 oC

Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն այցելել են Գեղարքունիքի մարզկենտրոն

15:33 26.07.2024

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր ձևավորման 10-ամյակի հոբելյանական, հանդիսավոր միջոցառումների շարքը։ Այդ շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Կոմիտեի ամբողջ ղեկավար կազմը հուլիսի 26-ին այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ։

Տոնական միջոցառումներին միացել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարները։
Հոբելյանական հերթական այս միջոցառումների մեկնարկը տրվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, որտեղ իրականացվել է մոմավառություն։

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակներում նոր ձեռք բերված էլեկտրամոբիլները ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին փոխանցելու հանդիսավոր արարողությունը։
Պետական բյուջեից հատկացված միջոցներով, մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ ձեռք բերված BYD մակնիշի ավտոմեքենաները՝ ՀՀ ՔԿ տարբերանշաններով, ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու և իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ շնորհավորել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ստորաբաժանումներին՝ վստահություն հայտնելով, որ դրանք պետք է էականորեն ազդեն քննչական անհետաձգելի գործողությունների կատարման՝ նախկինում ի հայտ եկող լոկացիոն բնույթի խնդիրների լուծմանը, բարձրացնեն գործողությունների օպերատիվությունը։

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Գավառի հուշապատ-անձնագրի հուշակոթող, որտեղ Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրության մոտ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և մյուս հյուրերին ներկայացվել է քաղաքի ստեղծման և զարգացման պատմությունը։

Արգիշտի Քյարամյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, ՀՀ ՔԿ հիմնական ստորաբաժանումների ղեկավարները, հարգանքի տուրք մատուցելով, ծաղիկներ են խոնարհել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների, արցախյան պատերազմներում զոհված հերոսների, ինչպես նաև 1941-45թթ․ Հայրենական պատերազմում զոհված հայորդիների հիշատակները հավերժացնող հուշարձանների մոտ։

ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը նաև այցելել է Կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ Գավառի՝ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպված՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների շնորհալի երեխաների նկարչական և քանդակագործական ստեղծագործությունների ցուցահանդեսին, ծանոթացել ներկայացված աշխատանքներին և շփվել երեխաների հետ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը խորհրդանշական է համարել երիտասարդ, բայց կայացած համակարգի հոբելյանը աշխատակիցների երեխաների ստեղծագործություններով նշանավորելու հանգամանքը, որն արտահայտում է վառ գույներով, վստահությամբ և հոգևոր արժեքներով տոգորված ապագային նայելու խորհուրդը։

Հոբելյանական միջոցառումները Գեղարքունիքի մարզում շարունակվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

23:59 02.06.2025

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

Ով իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...

Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

23:55 02.06.2025

Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

23:52 02.06.2025

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

23:47 02.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

23:43 02.06.2025

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

23:39 02.06.2025

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

Հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP