19:37 29.07.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. քննարկվել է ԱՍՀ նախարարության 2025 թ․ բյուջետային հայտը։
Նիստի ընթացքում նախարարի տեղակալները մանրամասնել են աշխատանքի և զբաղվածության, հավասար հնարավորությունների, սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության ու ժողովրդագրության ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ծախսման ուղղությունները և այլն։
Անդրադառնալով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվելիք աշխատանքներին՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է երեխաների, տարեցների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվելիք աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ տվյալ ուղղություններով նախատեսվող ֆինանսական միջոցները կուղղվեն գործող ծառայությունների ընդլայնման ու որակի բարելավման, նոր ծառայությունների ներդրման և մի շարք այլ ուղղություններով։
Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և ժողովրդագրության ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ խոսելով աշխատանքային ստաժի հաշվարկման, կենսաթոշակի նոր տեսակի սահմանման, ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման և այլնի մասին։ Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի իրականացման ընթացքին՝ հույս հայտնելով, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացով պայմանավորված՝ 2025 թ․դիմելիության ցուցանիշը կբարձրանա և բնակարանների գնման գործընթացը կընթանա առավել մեծ տեմպով։
Անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքներին տրամադրվող նոր ծառայությունների, ԼՂ հայրենակիցների սոցիալական աջակցության գործընթացի, սոցիալական բնակարանների վերանորոգման և այլնի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ Վերջինս նշել է, որ նոր միջոցառումներ են նախատեսվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներում կրթությունից դուրս մնացած երեխաների՝ դպրոց վերադառնալու, ինչպես նաև անապահով ընտանիքներում երեխա ծնվելու դեպքերում։
Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը խոսել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախատեսվող աշխատանքների մասին՝ ներկայացնելով զբաղվածության ծրագրերի, սոցիալական փաթեթի իրացման և այլ ուղղություններով նախատեսվող աշխատանքները։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։
23:59 02.06.2025
Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներիցՈվ իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...
23:55 02.06.2025
Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:52 02.06.2025
Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումըՎերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...
23:47 02.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...
23:43 02.06.2025
Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետԵրեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...
23:39 02.06.2025
Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտումՀունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...