Շվեդիան կշարունակի աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին. ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+24.09 oC

Շվեդիան կշարունակի աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին. ԱԳ նախարար

16:42 16.08.2024

Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ստեղծման կարևորագույն բաղադրիչը կայուն խաղաղության համաձայնագիրն է։ Շվեդիան իր գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Էրիկ Հելսբորնի X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ, որտեղ պատգամավորը հարց է ուղղել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։

Էրիկ Հելսբորնը, մասնավորապես, հարցրել է, որ եթե ԱՄՆ-ն որոշի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ապա կարո՞ղ է արդյոք նույնն անել նաև Շվեդիան։Ի պատասխան պատգամավորի հարցման՝ Թոբիաս Բիլստրյոմը պատասխանել է. «Կառավարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը կատարում է իր միջազգային պարտավորությունները և գործում է միջազգային իրավունքին համապատասխան։ Կառավարությունը հետևում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվող համապատասխան իրավական գործընթացներին»:

Շվեդիայի ԱԳ նախարարն իր պատասխանի մեջ նաև նշել է, որ Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը բոլոր միջազգային շփումներում Շվեդիայի համար հիմք է հանդիսանում: Նրա խոսքով՝ Շվեդիայի կառավարությունն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղղությամբ ու ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին:

«Կառավարությունն աջակցում է հունվարի 22-ին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, որտեղ Բորելը նշում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումներն անընդունելի են և լուրջ հետևանքներ կունենան ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Նման դեպքում չպետք է բացառել ոչ մի գործողություն, այդ թվում՝ պատժամիջոցներ»,-ընդգծել է Բիլստրյոմը:

Վերջինս կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ստեղծման կարևորագույն բաղադրիչը կայուն խաղաղության համաձայնագիրն է։

«Կառավարությունը ողջունում է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին և 2024 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերը, որոնք, ի թիվս այլ բաների, ներառել են նաև ռազմագերիների փոխանակում և սահմանի որոշ հատվածների կարգավորում։ Շվեդիան մեր գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել խաղաղության գործընթացին»,-եզրափակել է Շվեդիայի ԱԳ նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ

11:07 03.06.2025

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

10:57 03.06.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

10:45 03.06.2025

Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

10:34 03.06.2025

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

10:31 03.06.2025

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

Գերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

10:15 03.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ: ...

BACK_TO_TOP