10:58 17.08.2024
ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-11-ն անցկացվելիք «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է.
«Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Գլոբալ հարաբերությունների փոփոխվող պատկերը, միջազգային իրավունքի քայքայումը, բազմակողմ համակարգի ճգնաժամը լուրջ մարտահրավերներ են ներկայացնում: Ժողովրդավարությունը բախվում է բարդությունների: Խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության նվազումը սպառնում է խարխլել համաշխարհային կարգի հիմքերը:
Հիբրիդային սպառնալիքներն ու կլիմայի փոփոխությունն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա աշխարհի ավելի շատ անկյուններում: Միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում Ասիայի և Եվրոպայի միջև ավելի լավ փոխկապակցվածության և նոր ճանապարհների ապահովման փնտրտուքի, ինչպես նաև թվայնացման, նորարարության ոլորտներում տեխնոլոգիական նշանակալի առաջընթացի:
Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ:
Մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, որը պատմականորեն եղել է մշակութային և խոշոր առևտրային ուղիների հատման կետում, այսօր կանգնած է կարևոր խաչմերուկում: Այն բախվել է հսկայական ցնցումների, այդ թվում՝ այնպիսի զարգացումների, որոնք մեծապես ազդել են մարդկային կյանքի և տարածաշրջանի ընդհանուր տնտեսական զարգացման, դրա ներկայի և ապագայի վրա:
Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու, ճիշտ ճանապարհով ընթանալու իրական հնարավորությամբ։
Երկխոսությունն ու բաց քննարկումները վակուումը լրացնելու կարևոր նախապայման են և յուրահատուկ միջոց: Անցկացվելով առաջին անգամ՝ «Երևան երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ ու համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ:
Այդ նպատակով մենք հրավիրել ենք դիվանագիտության, քաղաքականության, գործարար, գիտության և մշակույթի ոլորտի առաջնորդների և փորձագետների ավելի քան 80 երկրներից և կազմակերպություններից: Մենք սպասում ենք բոլորի ակտիվ մասնակցությանն ու ներդրումին՝ նպատակ ունենալով հասցեագրել մերօրյա հրատապ խնդիրները՝ «Ապագան կառուցելով այսօր»»:
09:55 03.06.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել09:55 03.06.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվելԹուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժից հետո խուճապային նոպա է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 69 մարդ վիրավորվել է, երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 02:17-ին՝ թուրքական Մարմարիս հանգստավայրի մոտակայքում։ Օջախը գտնվել է 67 կիլոմետր խորության վրա։ «Տասնչորսամյա Աֆրանուր Գյունլուն Ֆեթհիյեում […] ...
09:50 03.06.2025
Վենեսուելայի նախագահը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են համագործակցության ամրապնդումըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել են Կարակասում, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդումը։ «Հանդիպումը, որի նպատակն էր երկու երկրների միջև 2022 թվականի հունիսին Վենեսուելայի պետության ղեկավարի Թեհրան կատարած այցի ընթացքում կնքված համագործակցության համաձայնագրի հետագա ամրապնդումը, տեղի է ունեցել Միրաֆլորես պալատում։ Վենեսուելան և […] ...
09:40 03.06.2025
CNN. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալՎաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլ անցկացնելու հնարավորությունը լուրջ կասկածի տակ է և կարող է ընդհանրապես տեղի չունենալ, երկուշաբթի օրը հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դրա խոսքով՝ Իրանը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը համարել է «անհամատեղելի, անիրատեսական և չափազանց պահանջներ ներկայացնող»։ «Ամերիկացիները անընդհատ փոխում են իրենց […] ...
09:30 03.06.2025
Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցելՀունաստանի Դոդեկանեսյան կղզիներում՝ Թուրքիայի ափերի մոտ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի օրը՝ UTC ժամանակով 23:17-ին (երեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 02:17-ին)՝ Դոդեկանեսյան կղզեխմբի համանուն կղզում գտնվող Ռոդոս քաղաքից 19 կիլոմետր հյուսիս։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին դեռևս […] ...
09:25 03.06.2025
Կանադական պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ մաքսային բանակցություններ վարելուԿանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջկառավարական հարաբերությունների նախարարի և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկի գլխավորած կանադական պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ սակագնային բանակցությունների համար։ «Մենք պայքարում ենք Կանադայի համար լավագույն գործարքը ստանալու համար։ Այդ աշխատանքը շարունակվում է։ Նախարար ԼեԲլանկը մեկնել է Վաշինգտոն՝ սակագների վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար», – երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Քարնին […] ...
09:15 03.06.2025
Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանելՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ պատերազմի նախապատրաստման մասին հայտարարությունը «խելագարություն» է անվանել և առաջարկել է Եվրոպայում ստեղծել հակապատերազմական շարժում։ «Ես հրավիրում եմ Մեծ Բրիտանիայի, Լոնդոնի, Լիվերպուլի ժողովուրդներին արձագանքել ձեր վարչապետի այս խելագար, հուսահատ պատերազմի կոչին», – ասել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «With Maduro Plus» հաղորդման եթերում։ Նա ընդգծել է, […] ...