21:57 11.10.2024
Միջերկրական ԵՄ գագաթնաժողովին (MED-9) մասնակցած պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են արել կասեցնել Իսրայելին Գազայի հատվածում և հարավային Լիբանանում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվող զենքի մատակարարումը։ Այս մասին գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան կոչ է արել դադարեցնել զենքի արտահանումը, որն օգտագործվում է պատերազմում: Մյուս առաջնորդներն այստեղ արել են նույնը, և մենք բոլորս գիտենք, որ սա միակ լծակն է, որը կարող է վերջ դնել դրան», – ասել է Մակրոնը:
Նախագահը նշել է, որ զենքի մատակարարման դադարեցումը կարող է կանխել հակամարտության հետագա ընդլայնումը տարածաշրջանում, ինչպես նաև կարող է նպաստել հրադադարի շուրջ բանակցություններին ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Լիբանանում։
Նա ընդգծել է, որ առաջնորդվել է ոչ թե Իսրայելին զինաթափելու՝ գոյություն ունեցող սպառնալիքների դիմաց նրան անպաշտպան թողնելու, այլ հետագա էսկալացիան կանխելու ցանկությամբ։
09:17 31.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 31.05.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտելՄադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...
08:45 31.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 31.05.2025
Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինՄայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, […] ...
23:59 30.05.2025
Ի՞նչ է կանաչ տնտեսությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...
23:58 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...