Իսպանիան 10,6 մլրդ եվրո կհատկացնի հեղեղումների պատճառով առաջին օգնության փաթեթի շրջանակներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

Իսպանիան 10,6 մլրդ եվրո կհատկացնի հեղեղումների պատճառով առաջին օգնության փաթեթի շրջանակներում

18:25 05.11.2024

Իսպանիայի կառավարությունը ջրհեղեղից տուժածներին առաջին օգնության փաթեթի շրջանակներում կհատկացնի մոտ 10,6 միլիարդ եվրո։ Այս մասին լրագրողներին հայտնել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։

«Իսպանիայի կառավարությունը Նախարարների խորհրդի նիստում հենց նոր հաստատեց միջոցառումների առաջին փաթեթը, որն ուղղված է տնային տնտեսություններին, ինչպես նաև ընկերություններին, անհատ ձեռներեցներին և տեղական հաստատություններին», – ասել է կառավարության ղեկավարը։

Ի թիվս այլ բաների, փոխհատուցում է նախատեսված աղետի հետևանքով տրանսպորտային միջոցները կորցրածների համար։ Բացի այդ, օգնություն կտրամադրվի փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև տների վերանորոգման համար՝ մինչև 60 հազար եվրո։

Սանչեսը հավելել է, որ ջրհեղեղի գոտում ներկայումս տեղակայված են մոտ 15 հազար իրավապահներ և զինվորականներ։

«Դեռևս կան անհայտ կորածներ, որոնց պետք է գտնել», – ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարար

13:00 09.08.2025

Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարար

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում նախաձեռնված «համարձակ» քայլերի համար։ Նա այս մասին գրել է X-ում։ «Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու […] ...

Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում է

12:50 09.08.2025

Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում է

Երկրի վրա շարունակվում է թույլ G1 մագնիսական փոթորիկը, որը դեռևս չի սաստկանում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Մագնիսական փոթորիկը շարունակվում է։ Տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ սկզբից ի վեր Երկրի վրա մագնիսական խանգարումները դեռևս չեն բարձրացել թույլ G1 մակարդակից», – հաղորդել է ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները օգոստոսի 8-ին 4168 (N04W52) արեգակնային բծերի խմբի ռենտգենյան տիրույթում […] ...

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին․ ԱԳ նախարար

12:45 09.08.2025

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին․ ԱԳ նախարար

Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ  հռչակագրի ստորագրումը։ «Հայաստանն ու Ադրբեջանը նոր էջ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար,  որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 9-ին

12:42 09.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի ձգձգվի

12:38 09.08.2025

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի ձգձգվի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի ձգձգվի։ «Կարծում եմ՝ ժամանակ վատնելն իմաստ չունի։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի», – ասել է Ալիևը Վաշինգտոնում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ օգոստոսի 8-ը համարում է պատմական […] ...

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

12:30 09.08.2025

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Եվրոպական Միությունը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքները, հայտարարել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները։ «ԵՄ-ն նաև ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և միջպետական հարաբերությունների հաստատումը», – ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի […] ...

BACK_TO_TOP