Իսրայելում խոստացել են հրադադարի խախտման դեպքում «տարբերություն չդնել Լիբանանի պետության և «Հըզբոլլահի» միջև» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+19.09 oC

Իսրայելում խոստացել են հրադադարի խախտման դեպքում «տարբերություն չդնել Լիբանանի պետության և «Հըզբոլլահի» միջև»

21:40 03.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները հարվածներ կհասցնեն ոչ միայն «Հըզբոլլահ» շարժման, այլ ամբողջ լիբանանյան պետության դիրքերին, եթե հրադադարը խախտվի, գրում է The Times of Israel-ը։

«Եթե համաձայնագիրը չիրականացվի, ապա իրականությունը պարզ է, նախ՝ եթե վերադառնանք պատերազմին, մենք վճռականորեն կգործենք, կխորանանք Լիբանանի մեջ, և ամենակարևորը, որ նրանք պետք է իմանան, այն է, որ մենք չենք ընկալելու Լիբանանին որպես իրավիճակի հետ կապ չունեցողի»,- ասել ՝ նա։

Նախարարը նախազգուշացրել է, որ զինադադարի խախտման դեպքում Իսրայելի պաշտպանության բանակը «տարբերություն չի դնի Լիբանանի պետության և «Հըզբոլլահի» միջև»։

Նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև առաջին զինադադարի մասին համաձայնագիրը։ Ըստ դրա պայմանների՝ իսրայելական բանակը աստիճանաբար դուրս կգա լիբանանյան տարածքից և իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել «Հըզբոլլահի» մարտիկներին, եթե որոշի, որ դրանք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի անվտանգությանը։

Դեկտեմբերի 2-ին «Հըզբոլլահը» Իսրայելի հետ համաձայնագրից հետո առաջին անգամ հայտարարեց իսրայելական բանակի դիրքերի վրա հարձակման մասին Լիբանանի հարավ-արևելքում գտնվող Քֆար Շուբա սահմանամերձ գյուղի տարածքում։ Շարժումը նշել է, որ իրենց գործողությունները պատասխան են «իսրայելական թշնամու կողմից հրադադարի համաձայնագրի կրկնակի խախտումներին»։

Մինչ այս, իսրայելցի զինվորականները Լիբանանում մի քանի հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» մարտիկներին, որոնք, ըստ Իսրայելի, խախտել են հրադադարի համաձայնագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:17 31.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտել

09:00 31.05.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտել

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:45 31.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

08:30 31.05.2025

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ  բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, […] ...

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

23:59 30.05.2025

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP