ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+27.09 oC

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ

19:23 12.12.2024

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակաված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ․ Կ․ ), «BMW» և «Opel» (վարորդ` Ա․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի և մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

01:18 09.08.2025

Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագան այսօր է: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ ...

Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ

01:04 09.08.2025

Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ

Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիևը եռակողմ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք կարգավորել են առանցքային հարցը և որոշում են ընդունել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) վերաբերյալ։ «Սա հատուկ տրանզիտային տարածք է լինելու, որը թույլ է տալու Ադրբեջանին լիակատար հասանելիություն ունենալ Նախիջևանի իր տարածքին՝ ամբողջությամբ հարգելով Հայաստանի սուվերենությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ մեծ […] ...

Թրամփ. Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից

00:56 09.08.2025

Թրամփ. Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից

Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իմ անձնական հանձնառությունն եմ տվել, որ խնդիր չեն ունենա Հայաստանն ու Ադրբեջանը: Մեծ խնդիրները լուծվել են, մանր խնդիրները կարող են լինել, բայց ես դրանք կլուծեմ, կարող են զանգել ինձ»,- ասել է Սպիտակ տան առաջնորդը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել […] ...

Փաշինյանի և Ալիևի անունները մնալու են պատմության գրքերում․ Թրամփ

00:53 09.08.2025

Փաշինյանի և Ալիևի անունները մնալու են պատմության գրքերում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր համոզմունք հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները մնալու են պատմության գրքերում։ «Շնորհակալ եմ այս 2 հրաշալի առաջնորդներին, ովքեր խիզախություն ունեցան անելու այն, ինչ այսօր արեցին։ Նրանց անունները մնալու են պատմության գրքերում»,-ասաց ԱՄՆ նախագահը։ Այս  խոսքերով Թրամփն ամփոփեց Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։ Ավելի […] ...

Փաշինյան. Կարծում եմ՝ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, մենք կաջակցենք դրան

00:40 09.08.2025

Փաշինյան. Կարծում եմ՝ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, մենք կաջակցենք դրան

Կարծում եմ՝ նախագահ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պաշտպանելու ենք այդ գաղափարը և այդ ուղղությամբ ջանք ենք գործադրելու։ Այսօրվա իրադարձությունը լավագույնս վկայում է այդ մասին»,- ասել է վարչապետը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ […] ...

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Թրամփի ուղու» վերաբերյալ

00:35 09.08.2025

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Թրամփի ուղու» վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում համատեղ հռչակագիր ստորագրեցին «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հռչակագիրը ստորագրեցին այսօր՝ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո։     ...

BACK_TO_TOP