Օրբանն առաջարկել է Մերցին և Մակրոնին մեկնել Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+31.09 oC

Օրբանն առաջարկել է Մերցին և Մակրոնին մեկնել Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցելու

14:40 08.08.2025

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է մեկնեն Ռուսաստան՝ ԵՄ անունից ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ վարելու, հաղորդում է EFE գործակալությունը։

«Մենք խնդրում ենք, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ՝ նախքան ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովի անցկացումը», – ասել է Օրբանը «Կոսութ» ռադիոկայանի եթերում։

Նա նշել է, որ Մերցը և Մակրոնը պետք է ներկայացնեն ԵՄ-ն, քանի որ ԵՄ ղեկավարությունը չկարողացավ հաղթահարել իրենց խնդիրը Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունների ժամանակ։

«Ես առաջարկում եմ, որ ԵՄ-ի անունից Մոսկվա բանակցություններ վարելու համար գնան Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը, այլ ոչ թե ԵՄ ղեկավարությունը, քանի որ մենք արդեն տեսել ենք սակագնային բանակցություններում, որ դա բավարար չէր», – հավելել է Հունգարիայի վարչապետը։

Օրբանն ասել է, որ ԵՄ-ն պետք է գործի «ավելի նախաձեռնողական», քանի որ ուկրաինական հակամարտությունը տեղի է ունենում եվրոպական հողի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 08.08.2025

SHANTNEWS

Խաչանովը համառ պայքարում պարտվել է Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչում

19:54 08.08.2025

Խաչանովը համառ պայքարում պարտվել է Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչում երեք սեթում պարտվել է աշխարհի 6-րդ ռակետ Բեն Շելթոնին (7-6, 4-6, 6-7): Խաչանովը ATP մրցաշարերի եզրափակիչ էր դուրս եկել 11-րդ անգամ։ Իսկ «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակչում երրորդ անգամ էր։ Նախորդ անգամ 29-ամյա թենիսիստը 2018 թվականին Փարիզում առավելության էր հասել Նովակ Ջոկովիչի նկատմամբ։ ...

Հրդեհի ահազանգ Նորաշեն թաղամասում. տարհանվել է 50 քաղաքացի

19:37 08.08.2025

Հրդեհի ահազանգ Նորաշեն թաղամասում. տարհանվել է 50 քաղաքացի

Օգոստոսի 8-ին՝ ժամը 16:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել. այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ […] ...

Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

19:22 08.08.2025

Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ-Ավետիսյան փողոցների խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- նշված է […] ...

Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիա

19:14 08.08.2025

Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է «Փյունիկից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Ուդոն միացել է Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալ Արաբիին»: Այլ մանրամասներ հայտնի չեն: Նա «Փյունիկին» միացել էր 2024 թվականի հունվարին և 2023/24 մրցաշրջանում ակումբի հետ դարձել էր Հայաստանի չեմպիոն։ Ուդոն «Փյունիկի» կազմում անցկացրել է 46 խաղ, որոնցում […] ...

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստը

19:07 08.08.2025

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստը

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը՝ նպատակ ունենալով քննարկել և վերջնականացնել ճանապարհային քարտեզի նախագծի խմբագրված տարբերակը: Նիստը բացել է Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով աշխատանքային խմբի առանցքային դերակատարությունը Հայաստան–Եվրոպական միություն համագործակցային շրջանակում, ինչպես նաև՝ ԵՄ հետ համատեղ իրականացվող բարեփոխումների ռազմավարական նշանակությունը: Նախարարը, կարևորելով միջգերատեսչական սերտ համագործակցության անհրաժեշտությունը, նշել […] ...

BACK_TO_TOP