18:26 08.08.2025
Եգիպտոսի և Կատարի միջնորդները աշխատում են նոր ծրագրի վրա՝ բոլոր պատանդներին միանգամից ազատ արձակելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից սպանված բոլորի մարմինները հանձնելու համար՝ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման և այնտեղից իսրայելական ուժերի դուրսբերման դիմաց, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով երկու արաբ պաշտոնյայի, որոնցից մեկը անմիջականորեն ներգրավված է քննարկումներում:
«Եգիպտոսի և Կատարի միջնորդները աշխատում են նոր մեխանիզմի վրա, որը կներառի բոլոր պատանդների՝ ողջ մնացածների և մահացածների միաժամանակյա հանձնումը՝ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման և իսրայելական ուժերի դուրսբերման դիմաց», – հաղորդում է գործակալությունը:
Բանակցություններին մասնակցող պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ քննարկվում է «զենքի սառեցման» տարբերակը, որը կարող է ներառել ՀԱՄԱՍ-ի կողմից զենքի պահպանումը՝ առանց այն օգտագործելու: Գործակալությունը հայտնում է, որ ծրագիրը նաև կոչ է անում շարժմանը հրաժարվել իշխանությունից Գազայի հատվածում:
01:04 09.08.2025
Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ00:56 09.08.2025
Թրամփ. Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից00:53 09.08.2025
Փաշինյանի և Ալիևի անունները մնալու են պատմության գրքերում․ Թրամփ00:08 09.08.2025
Վարչապետը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների հարցերին01:18 09.08.2025
Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի ՀանրապետությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագան այսօր է: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP […] ...
01:04 09.08.2025
Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետՎաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիևը եռակողմ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք կարգավորել են առանցքային հարցը և որոշում են ընդունել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) վերաբերյալ։ «Սա հատուկ տրանզիտային տարածք է լինելու, որը թույլ է տալու Ադրբեջանին լիակատար հասանելիություն ունենալ Նախիջևանի իր տարածքին՝ ամբողջությամբ հարգելով Հայաստանի սուվերենությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ մեծ […] ...
00:56 09.08.2025
Թրամփ. Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրիցՉեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իմ անձնական հանձնառությունն եմ տվել, որ խնդիր չեն ունենա Հայաստանն ու Ադրբեջանը: Մեծ խնդիրները լուծվել են, մանր խնդիրները կարող են լինել, բայց ես դրանք կլուծեմ, կարող են զանգել ինձ»,- ասել է Սպիտակ տան առաջնորդը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել […] ...
00:53 09.08.2025
Փաշինյանի և Ալիևի անունները մնալու են պատմության գրքերում․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր համոզմունք հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները մնալու են պատմության գրքերում։ «Շնորհակալ եմ այս 2 հրաշալի առաջնորդներին, ովքեր խիզախություն ունեցան անելու այն, ինչ այսօր արեցին։ Նրանց անունները մնալու են պատմության գրքերում»,-ասաց ԱՄՆ նախագահը։ Այս խոսքերով Թրամփն ամփոփեց Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։ Ավելի […] ...
00:40 09.08.2025
Փաշինյան. Կարծում եմ՝ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, մենք կաջակցենք դրանԿարծում եմ՝ նախագահ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պաշտպանելու ենք այդ գաղափարը և այդ ուղղությամբ ջանք ենք գործադրելու։ Այսօրվա իրադարձությունը լավագույնս վկայում է այդ մասին»,- ասել է վարչապետը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ […] ...
00:35 09.08.2025
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Թրամփի ուղու» վերաբերյալՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում համատեղ հռչակագիր ստորագրեցին «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հռչակագիրը ստորագրեցին այսօր՝ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո։ ...