12:14 21.04.2018
Հայաստանի շախմատի հավաքականի անդամները հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնել նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին: Հայտարարության տակ ստորագրել են օլիմպիական չեմպիոններ, միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:
«Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ընտրվեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Սերժ Սարգսյանին և մեր աջակցությունն ենք հայտնում նրան՝ ի բարօրություն և ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Երկար տարիներ աշխատելով Սերժ Սարգսյանի հետ, մենք՝ շախմատիստներս, ավելի քան զգացել ենք նրա պատրաստակամությունն ու նվիրումը՝ անել ամեն ինչ Հայաստանի ու հայ ժողովրդի նվաճումների համար։ Այդ ամենը բազմիցս ապացուցվել է մեր հաջողություններով, ինչի արդյունքում բազմաթիվ առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր երկրով, մեր ժողովրդի ստեղծագործ և մտավոր ուժով։ Հենց Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ է, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականը 3 անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի և մեկ անգամ էլ աշխարհի չեմպիոնի կոչումը՝ փաստորեն դառնալով աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը: Համոզված ենք, որ շախմատի ոլորտում մեր ունեցած ու շարունակվելիք հաջողությունները ձեռք են բերվել այդ թվում նաև մեր այն ներքին համոզման ու վստահության, որ Հայրենիքում բոլորս միասնական ենք, մի ուժ ենք ու ուս ուսի կանգնած։ Այսօր ևս մեկ անգամ ուզում ենք վերահաստատել մեր այդ համոզումը, որ մեր ներքին միասնությունն ու ուժը մեր հաղթանակների առհավատչյան են եղել ու կլինեն։ Հաշվի առնելով այս օրերին մեր երկրում տեղ գտած իրադարձությունները՝ կոչ ենք անում բոլոր կողմերին մնալ ողջամտության դաշտում և ազգային բացառիկ համերաշխության ոգուն հավատարիմ։ Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, կոչերն ու գործողությունները, որոնք կարող են վնասել թե մեր երկրին, թե մեր հասարակության յուրաքանչյուր անդամի։ Հավատացած ենք, որ որևէ իրավունք չպետք է սահմանափակվի, միաժամանակ սակայն, որևէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքներն ու խաչ քաշի մեր ձեռքբերումների վրա: Համոզված ենք, որ որպես շախմատային պետություն, միահամուռ ջանքերով կկարողանանք գտնել իրավիճակի լավագույն լուծումը»,- ասված է հայտարարության մեջ։
23:14 29.04.2024
Նշվել են ատամները մաքրելու ոչ ակնհայտ կանոնները23:03 29.04.2024
Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչների հետ21:07 29.04.2024
Ապրիլի 30-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի20:47 29.04.2024
Ֆրանսիան մտադիր է մեծացնել Aster հրթիռների արտադրությունը20:37 29.04.2024
Փարիզում ցրվել է պաղեստինամետ ուսանողների բողոքի ցույցը20:30 29.04.2024
Խնդիր է դրված ավարտել առաջնությունը երկրորդ տեղում. Չավի20:24 29.04.2024
Մենք պետք է կարողանանք զսպել Թուրքիային. Հունաստանի ՊՆ նախարար20:05 29.04.2024
Մբապեն և Բելինգեմն աշխարհի ամենաականավոր ֆուտբոլիստներն են19:20 29.04.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին19:06 29.04.2024
Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ-ի մրցաշարում18:30 29.04.2024
Երկու ֆուտբոլիստ կհեռանա «Ինտերից»18:25 29.04.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ գործադիր տնօրենին17:44 29.04.2024
Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի գավաթակիր17:25 29.04.2024
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան16:56 29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը16:42 29.04.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին16:21 29.04.2024
Սևանա լճի մակարդակը ապրիլի 22-28-ը բարձրացել է 2սմ-ով15:47 29.04.2024
Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով15:09 29.04.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը14:40 29.04.2024
Դեպարդիեին կալանավորել են սեռական ոտնձգությունների գործով․ AFP14:12 29.04.2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ալֆորվիլում14:07 29.04.2024
Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա13:55 29.04.2024
Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից13:20 29.04.2024
Ադամյանը 11-մետրանոց է վաստակել «Մայնցի» դեմ խաղում13:05 29.04.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին23:27 29.04.2024
Արտաքին լուսավորության արդիականացված աշխատանքներից հետո ինչ տեսք ունի մետրոյի «Երիտատարդական» կայարանըԱրտաքին լուսավորության արդիականացված աշխատանքներից հետո՝ «Երիտասարդական» կայարանն այս տեսքն ունի։ Լուսանկարը տարածել է Երևանի Մետրոպոլիտենը։ ...
23:03 29.04.2024
Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչների հետԱյսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Ինչպես հայտնում են Կառավարությունից, վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին […] ...
22:26 29.04.2024
Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցՄարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց: Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ […] ...
22:15 29.04.2024
ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևըԱՄՆ Նեկրայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որը ենթադրում է անհատական պատժամիջոցներ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառների թվում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման փաստն է: Արտյոմ Երկանյանն անցած շաբաթ «Հորիզոնի» տաղավարում այս թեմային անդադարձել էր, այսօր ևս նոր տեղեկություն փոխանցեց։ «Բանաձևի ընդունունման դեպքում, իհարկե, ենթադրվում է, որ Բայդենի վարչակազմը 180 օրվա ընթացքում «Մագնիտսկու […] ...
21:41 29.04.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության հարցերՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում համագործակցության հարցեր։ Կոմիտեի ղեկավարը կարևորել է հիմնադրամի փորձը՝ վերհանելու համար խոչընդոտները, որոնց բախվում են ներդրողները քաղաքաշինության բնագավառում և պատրաստակամություն հայտնել համագործակցելու ներդրումային դաշտի բարելավմանը նպաստող նախաձեռնություններում։ Նա տեղեկացրել է […] ...
21:34 29.04.2024
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Համաշխարհային Տնտեսական Ֆորումի» (World Economic Forum) շրջանակում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է բարձր արտադրողական ոլորտներում երկու երկրներից աշխատանքային ռեսուրսների ներգրավվման […] ...