ԼԳԲՏ ֆորումի անցկացումն իրական սպառնալիք է մեր պետության համար. Արագած Ախոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+27.09 oC

ԼԳԲՏ ֆորումի անցկացումն իրական սպառնալիք է մեր պետության համար. Արագած Ախոյան

11:56 06.11.2018

«Ասում են, թե ԼԳԲՏ ֆորումը կարող է տեղի ունենալ Հանքավանում կամ Ծաղկաձորում: Ես կարծում եմ, որ այն կազմակերպությունները, որոնք տեղ կտրամադրեն նման միջոցառումներ անցկացնելու համար, մեր ժողովուրդը պետք է բոյկոտի: Մենք համարում ենք, որ այդ կառույցները պղծվելու են»,- ԼԳԲՏ ֆորումի հնարավոր անցկացմանն անդրադառնալով՝ լրագրողների հետ զրույցում ասել է Արագած Ախոյանը:

Նրա կարծիքով՝ այդ ֆորումն իրական սպառնալիք է մեր պետության համար և վտանգ է ներկայացնում ապագա սերնդի համար:

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ ղեկավար Սևան Աղաջանյանը տեղեկացրեց, որ տարիներ առաջ իրենք նախաձեռնել էին ու «ազատագրել» Երևանի քաղաքապետարանի հարակից մանկական այգին տրանսսեքսուալներից:

«Մենք ֆիքսել ենք, որ տրանսսեքսուալը մանկական զբոսայգում ԼԳԲՏ քարոզչությամբ էր զբաղվում: Նա անչափահասներին իր սեռական պատկանելության մասին պատմում էր, ներկայացնում էր, թե ինչ ծառայություններ են մատուցում: Այդ այգում ԼԳԲՏ-ները հավաքվում են, ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում»,- ասել է Սևան Աղաջանյանը:

ՀԿ-ի ղեկավարը տեղեկացրեց, որ իրենք կարողացել են ճշտել ու պարզել, որ ֆորումի մասնակիցներից մի քանիսը ժամանել են Էստոնիայից և ներկայում ընթանում են կազմակերպչական աշխատանքներ:

ՀԿ ղեկավարի խոսքով՝ իրենց խնդիրը ներկայումս ՀՀ-ում այլասերության քարոզչության կանխումն է:

«Մեզ համար շատ տարօրինակ է, որ վարչապետը ԼԳԲՏ-ների մասին ոչ մի դիրքորոշում չհայտնեց: ԿԳ նախարարի քայլերն են ինձ համար շատ անհասկանալի, նա հանդիպում է տրանսսեքսուալի հետ, իսկ օրինակ՝ հենց Կառավարության շենքի դիմաց «Զատիկ» մանկատան անդամներին ուշադրություն չեն դարձնում»,- հայտարարեց «Ազգային արժեքների պահպանում» ՀԿ-ի փոխնախագահ Սերգեյ Սաժումյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

11:57 13.06.2025

Թմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մայրաքաղաքի մի բնակիչ, համաձայնության գալով օտարերկրացու հետ, իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ: Իրավապահները պարզել են, որ երևանցին Նորագյուղի բնակիչ է, 51 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին` ժամը 20.20-ին, մայրաքաղաքի Հովսեփ […] ...

Եվրոպական 4 ակումբներ հետևում են  Էդուարդ Սպերցյանի խաղին

11:52 13.06.2025

Եվրոպական 4 ակումբներ հետևում են Էդուարդ Սպերցյանի խաղին

Եվրոպական 4 ակումբներ հետևում են «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները: Այդ ակումբների թվում են «Լիդս Յունայթեդը», «Լենսը», «Պորտուն» և «Սևիլյան»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի խաղացողի արժեքը գնահատում է 25 […] ...

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում

11:44 13.06.2025

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները:  Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները: ՀՀ քննչական կոմիտեի մարզային […] ...

Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է․ ՀՀ ԱԳՆ

11:37 13.06.2025

Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է․ ՀՀ ԱԳՆ

Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։ «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այն տեղի է ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ՝ վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 12-13-ը

11:32 13.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 12-13-ը

Բացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ հոգեկան ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 6 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 5-ական […] ...

Ռամոսը ծնվել է խաղադաշտում առաջնորդ լինելու համար. Մբապե

11:18 13.06.2025

Ռամոսը ծնվել է խաղադաշտում առաջնորդ լինելու համար. Մբապե

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ում է համարում իդեալական ավագ։ «Իդեալական ավագը Սերխիո Ռամոսն է։ Նա ունի ավագի մտածելակերպ։ Ռամոսը ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար։ Նույնիսկ եթե նա թևկապ չի կրում, հոգով նա միևնույն է ավագ է»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում MadridXtra-ն։ Հիշեցնենք, որ Մբապեն և Ռամոսը ժամանակին […] ...

BACK_TO_TOP