Մենք չենք տեսնում գաղափարական պայքար, քաղաքական կամք. Լուսինե Հարոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+20.09 oC

Մենք չենք տեսնում գաղափարական պայքար, քաղաքական կամք. Լուսինե Հարոյան

11:52 17.12.2018

«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամենամեծ խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններին հին Ընտրական օրենսգրքով գնալն էր.

«Մենք բազմիցս հայտնել ենք մեր տեսակետը բոլոր քաղաքական ուժերի մասին: Մեզ համար անհասկանալի էր «Քաղաքացիական պայմանագրի» և ՀՀԿ-ի միջև լեզվակռիվը: Քաղաքական դաշտը նորից վերածվում է ֆարսի, մենք չենք տեսնում գաղափարական պայքար, քաղաքական կամք: Մենք տեսանք, որ «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն իրար հասցեին սպառնալիքներ են հնչեցնում, եթե նրանք գիտեն հանցագործությունների մասին, ապա ինչո՞ւ հաղորդումներ չեն տալիս ոստիկանություն»:

Լուսինե Հարոյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան»-ն ու «Բարգավաճ Հայաստանը» չեն կարող լուրջ ընդդիմադիր ուժ լինել.

««Բարգավաճ Հայաստան»-ը տեսել ենք՝ ինչ ընդդիմադիր է եղել ՀՀԿ-ին: «Բարգավաճ Հայաստան»-ը խոստանում է բացահայտել, թե ով է «Լուսավոր Հայաստան»-ի հովանավորը, քանի որ այդ կուսակցությունը մեծ գումար է ծախսել քարոզարշավի վրա: Նրանք նշում են, որ լուսավոր քաղաքացիներն են դա նվիրաբերել, սակայն սա դեռ պարզել է պետք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

09:30 03.06.2025

Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում՝ Թուրքիայի ափերի մոտ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի օրը՝ UTC ժամանակով 23:17-ին (երեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 02:17-ին)՝ Դոդեկանեսյան կղզեխմբի համանուն կղզում գտնվող Ռոդոս քաղաքից 19 կիլոմետր հյուսիս։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին դեռևս […] ...

Կանադական պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ մաքսային բանակցություններ վարելու

09:25 03.06.2025

Կանադական պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ մաքսային բանակցություններ վարելու

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջկառավարական հարաբերությունների նախարարի և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկի գլխավորած կանադական պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ սակագնային բանակցությունների համար։ «Մենք պայքարում ենք Կանադայի համար լավագույն գործարքը ստանալու համար։ Այդ աշխատանքը շարունակվում է։ Նախարար ԼեԲլանկը մեկնել է Վաշինգտոն՝ սակագների վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար», – երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Քարնին […] ...

Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանել

09:15 03.06.2025

Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ պատերազմի նախապատրաստման մասին հայտարարությունը «խելագարություն» է անվանել և առաջարկել է Եվրոպայում ստեղծել հակապատերազմական շարժում։ «Ես հրավիրում եմ Մեծ Բրիտանիայի, Լոնդոնի, Լիվերպուլի ժողովուրդներին արձագանքել ձեր վարչապետի այս խելագար, հուսահատ պատերազմի կոչին», – ասել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «With Maduro Plus» հաղորդման եթերում։ Նա ընդգծել է, […] ...

Հայտնի է, թե որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքում

09:05 03.06.2025

Հայտնի է, թե որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքում

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալը» այսպիսի բոնուսներ ֆուտբոլիստներին վճարել է նաև Չեմպիոնների լիգան հաղթելու ժամանակ: Մրցաշարը հաջող անցկացնելու և եզրափակչում հաղթելու համար մադրիդյան ակումբը կարող է 140 միլիոն եկամուտ ստանալ: Բացի դրանից կգումարվի նաև հեռուստահեռարձակումներից ստացված եկամուտը: Աշխարհի ակումբային առաջնությունը […] ...

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային

09:00 03.06.2025

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային

Ռումինիան կշարունակի աջակցել Ուկրաինային, հայտարարել է երկրի նախագահ Նիկուսոր Դանը Բուխարեստում «Իննյակի» (Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևի երկրներ) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ռումինիայի պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինային ռազմական օգնության հարցը չի քննարկվի Զելենսկիի հետ Վիլնյուսում կայանալիք զրույցի ժամանակ, «քանի որ դա կլինի արարողակարգային զրույց գագաթնաժողովի շրջանակներում»։ «Այնուամենայնիվ, շատ հավանական է, որ ես կմեկնեմ […] ...

Լոնդոնը մտադիր է օգնել Կիևին երրորդ երկրների խորհրդային զենքի մատակարարման հարցում

08:50 03.06.2025

Լոնդոնը մտադիր է օգնել Կիևին երրորդ երկրների խորհրդային զենքի մատակարարման հարցում

Մեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային պահպանել և արդիականացնել երրորդ երկրների կողմից օգտագործվող խորհրդային զենքը։ Սա բխում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ընդունված Մեծ Բրիտանիայի պաշտպանական հարցերի ռազմավարական վերանայումից։ «Մեծ Բրիտանիան պետք է ուսումնասիրի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական կարողություններին և անվտանգությանը աջակցելու հետագա ուղիները, օրինակ՝ ավելի շատ համատեղ ձեռնարկությունների միջոցով՝ օգնելով Ուկրաինային մուտք գործել նոր շուկաներ իր պաշտպանական […] ...

BACK_TO_TOP