22:25 18.12.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մարզպետներին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավական պետության ոգուն և տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և պատվով անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ հանրության կողմից պատվիրակված մեծ պատասխանատվությունը կյանքի կոչելու և բնակչության սպասումներն արդարացնելու նպատակով անհրաժեշտ է լծվել օրնիբուն քրտնաջան աշխատանքի։
Անցնելով խորհրդակցության հիմնական հարցերին՝ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն է հայտնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպերից ու ցուցանիշներից և մարզպետներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ՝ ոլորտում առկա պատկերը շտկելու և բարելավման արդյունքներ ապահովելու նպատակով։
Խորհրդակցությանը քննարկվել է նաև համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, որի արդյունքներով 2018թ.-ին ՀՀ մարզպետարաններից ստացվել է շուրջ 230 հայտ, հավանության է արժանացել 180-ը, որից 114 ծրագիր՝ շուրջ 1մլրդ 621մլն ՀՀ դրամի չափով, արդեն ֆինանսավորվել է, իսկ մինչև տարվա ավարտը նախատեսվում է ևս 360 մլն ՀՀ դրամի ֆինանսավորում։ Նախարարի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ընտրված հստակ չափորոշիչները հնարավորություն կտան այս գործընթացն ավելի սահուն և արդյունավետ կազմակերպել։
Անդրադառնալով համայնքների կողմից աղբահանության կազմակերպման գործընթացին՝ Սուրեն Պապիկյանը կոչ է արել մարզպետներին ակտիվացնել աղբահանության համար նախատեսված գումարների հավաքագրման աշխատանքները։ Նախարարի պաշտոնակատարը նաև կարևորել է այս ոլորտում համայնքների կողմից իրականացվող աշխատանքների ինքնածախսածածկման անհրաժեշտությունը և ընդգծել, որ աղբահանության պատշաճ կազմակերպման ու մաքուր միջավայրի ձևավորման գերկարևոր խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր համայնքապետի ամենօրյա աշխատանքը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, մարզերում ներդրումային համաժողովներ կազմակերպելուն, միջպետական և միջհամայնքային ճամփեզրերին հասարակական զուգարանների սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված հարցեր, որոնց ապահովման վերաբերյալ նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
23:59 30.05.2025
Ի՞նչ է կանաչ տնտեսությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...
23:58 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 30.05.2025
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ եղանակային երևույթները վնասակար են մարդու առողջության համար: Այս առումով չափազանց կարևոր է կլիմայի և առողջության վերաբերյալ ծրագիրը, որը մշակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) […] ...
23:51 30.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետՄիացյալ Նահանգները և Իրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ առաջացած վեճը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք կնախընտրեին համաձայնության գալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի […] ...
23:48 30.05.2025
Արարատի մարզում «Opel»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվել և հայտվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներՄայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սիփանիկ գյուղի Մասիսի խճուղում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ ջրատարի մոտ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն […] ...
23:46 30.05.2025
Երևանը Չարենցավանին նվիրաբերել է շուրջ 3400 ծառ, թուփ և ծաղիկԵրևանի քաղաքապետարանի և Չարենցավանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Չարենցավանին նվիրաբերվել է 3400 ծառեր, թփեր և ծաղիկներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է լանդշաֆտային ձևավորում։ Քաղաքի կենտրոնական հրապարակը զարդարվել է ծաղիկներով և մշտադալար թփերով, հիվանդանոցի և դպրոցի բակերում տնկվել են հասուն գեղազարդ ծառեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...