Էլինար Վարդանյանը դեմ է փաստաբաններին «պատժելուն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+17.09 oC

Էլինար Վարդանյանը դեմ է փաստաբաններին «պատժելուն»

22:44 10.02.2019

«Սոցցանցերն իրո՞ք ուղղորդում են քաղաքականությունը կամ իշխանության որոշումները», – «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանին, երբ նա խոսել է իշխանության՝ սոցցանցերին դուր գալու ձգտման մասին.

«Ոչ թե ուղղորդում են, այլ խնդիրը նրանումն է, որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ տենդենց է նկատվում, որ պետք է ձեռնպահ մնալ այնպիսի ռադիկալ որոշումներից, որը կառաջացնի դժգոհություն, դժգոհության պարագայում՝ փորձել դուր գալ դժգոհություն հայտնող խմբերին: Իհարկե, խոսքը նրա մասին չէ, երբ կան շատ էական խնդիրներ, որոնց վերաբերյալ կոնստրուկտիվ առաջարկներ են լինում»,- ասել է Վարդանյանը:

Դժգոհության մասին զրույցը բանախոսին հիշեցրել է նաև բողոքի ձայն բարձրացնող փաստաբանների մասին.

«Եթե փաստաբանների հարկային ռեժիմը փոխվում է, ապա դա իր հետևից բերելու է շղթայական հետևանքների: Ծառայությունների գները բարձրանալու են և, ծառայությունների գները բարձրանալու արդյունքում, սոցիալական տարբեր խավեր հնարավորություն չեն ունենա օգտվելու փաստաբանների ծառայությունից: Եվ, եթե անդրադառնամ փոխնախարարի զավեշտալի այն մտքին, որ փաստաբանները պաշտպանում են միայն հանգացործներին, իսկ պետությունը չպետք է սուբսիդավորի հանցագործներին, այստեղ հարց է առաջանում, որ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ նույնիսկ չեն էլ պատկերացում՝ ինչ է մարդու իրավունքները և մարդու իրավունքների պաշտպանությունը»,- հավելել է Վարդանյանը:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչը նաև ասել է, որ անկատար դատաիրավական համակարգի, կազմալուծված իրավապաշտպան կազմակերպությունների պարագայում առաջին պլան են մղվել փաստաբանները, որոնք այսօր փայլուն են կատարում իրենց աշխատանքը:

«Պատժե՞լ իրենց դրանց համար հարկային ռեժիմը փոխելով՝ կարծում եմ, ազնիվ չէ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:45 31.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

08:30 31.05.2025

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ  բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, […] ...

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

23:59 30.05.2025

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը  ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը

23:55 30.05.2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ եղանակային երևույթները վնասակար են մարդու առողջության համար: Այս առումով չափազանց կարևոր է կլիմայի և առողջության վերաբերյալ ծրագիրը, որը մշակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) […] ...

Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետ

23:51 30.05.2025

Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետ

Միացյալ Նահանգները և Իրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ առաջացած վեճը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք կնախընտրեին համաձայնության գալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի […] ...

BACK_TO_TOP