10:04 10.02.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում մասնակցեց ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, ապա ԵՄ-ում Ռումինիայի նախագահության ներկայացուցիչ Դանուտ Սեբաստիան Նեկուլեսկուն ներկայացրեց նախագահության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը։
Համաժողովի շրջանակներում «Էվոլյուցիայի տասնամյակ. գնահատելով ԱլԳ անցած տաս տարիները» քննարկմանը որպես բանախոս մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց էստոնական կողմին Արևելյան գործընկերության հայեցակարգը և քաղաքականությունն առաջ մղելու գործում ունեցած շարունակական ջանքերի համար, ինչպես նաև՝ ԵՄ-ում Ռումինիայի նախագահությանը՝ իրենց նախագահության առաջնահերթությունների շարքում Արևելյան գործընկերության տեսանելիությունը խրախուսելու համար:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ այն հարթակ է, որը ծառայում է արևելյան գործընկերների փոխգործակցությունը եվրոպական ուղղությամբ դյուրացնելու նպատակին: Նա հավելեց, որ ԱլԳ միաժամանակ լավ գործիք է եվրոպական արժեքներին համահունչ և եվրոպական մոդելին համապատասխան ազգային ինստիտուտների կառուցման համար: Այս առումով ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ ներկայացնում է մի երկիր, որտեղ 2018թ. ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունը վստահաբար հնարավոր դարձավ նաև ավելի քան 27 տարվա ընթացքում ձեռք բերած ազգային ինստիտուցիոնալ կարողությունների շնորհիվ:
«Արևելյան գործընկերությունը եղել և շարունակում է մնալ համագործակցության կարևոր հարթակ: Միաժամանակ Արևելյան գործընկերությունը չի կարող անմասն մնալ առավել լայն կոնտեքստից և Եվրոպայի հետ հարաբերակցության տարբեր մակարդակներից: Եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության մակարդակը նույնպես կարևոր է: Օրինակ, ես այսօր Տալլինում եմ նաև երկկողմ այցով: Էստոնիայի հետ ունենք արտակարգ օրակարգ՝ ուղղված երկկողմ փոխշահավետ համագործակցությունը խթանելուն, ինչպես նաև եվրոպական արժեքների համատեքստում եվրոպական օրակարգի առաջմղմանը նպաստելուն: Մենք նաև, որպես այդպիսին, կարևոր հարաբերություններ և հարուստ երկկողմ օրակարգ ունենք Եվրոպական միության հետ: Մեր հարաբերությունների ներկայիս իրավական հենքը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որն իրենից ներկայացնում է կարևոր և արդյունավետ գործիք մեր բարեփոխումների օրակարգին աջակցելու և համագործակցությունը խորացնելու համար: Միաժամանակ մենք նաև այս կարևոր լրացուցիչ հարթակի՝ Արևելյան գործընկերության շահառուներն ենք»,- ընդգծեց նախարար Մնացականյանը:
Առանձնացնելով Արևելյան գործընկերության գործառույթների երկու հարթակ՝ ԱԳ նախարար Մնացականյանը շեշտեց, որ առաջին հերթին այն Արևելյան գործընկերների և Եվրոպական միության միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և հնարավորինս խորացնելու գործնական մոտեցում է, ինչպես նաև մեր հասարակությունների լայն ներգրավումն այսօրինակ համագործակցության մեջ: ԱԳ նախարարն ասաց, որ այն համագործակցություն չէ զուտ կառավարությունների միջև, և անցած 10 տարիների ընթացքում մեր հասարակությունները ներգրավվել են տարբեր այլ հարթակներում: Այս համատեքստում որպես դրական օրինակ նախարարը մատնանշեց գործարար համաժողովների անցկացումը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ ևս մեկ նմանատիպ միջոցառում էլ նախատեսվում է ռումինական նախագահության շրջանում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Արևելյան գործընկերության կողմից թվային օրակարգի առաջմղման և թվային տնտեսության խթանման շուրջ համագործակցության ծավալման համար ընձեռնված հնարավորությունները: Միաժամանակ վերջինիս կողմից ընդգծվեց քաղաքացիական հասարակության հարթակի և երիտասարդության դերն ԱլԳ օրակարգում՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային հարթակը կառավարության շատ կարևոր գործընկերն է. վերջինիս հետ առկա է բավական սերտ համագործակցություն ինչպես ազգային հարթակի շրջանակներում, այնպես էլ՝ ԱլԳ մակարդակում:
«Արևելյան գործընկերության մյուս հարթությունը վերաբերում է այս գործընկերության բնույթը և պատկանելիությունը հասկանալու շարունակական բանավեճին: Արդյո՞ք սա Եվրոպական միության 28 անդամ պետությունների գործընկերությունն է արևելյան 6 գործընկերների հետ: Տասը տարի շարունակ մենք հարկադրված ենք վիճարկել այն ձևավորված ընկալումը, որ Արևելյան գործընկերությունը, ըստ էության, ավելի շատ գործընկերություն է Եվրոպական միության արևելաեվրոպական անդամների և արևելյան գործընկերների միջև: Իրականում առավել մեծ և կարևոր մարտահրավեր է ճանաչել ընդհանուր արժեքների և եվրոպական ինքնության ընդհանրության բնույթը՝ որպես Արևելյան գործընկերության առանցք: Այսպիսով, արդյո՞ք այն պետք է լինի Արևելյան գործընկերություն, թե՝ եվրոպական գործընկերություն», – եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:
Այնուհետև ԱԳ նախարար Մնացականյանը և քննարկման մյուս բանախոսները պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերի:
08:45 31.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 31.05.2025
Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինՄայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, […] ...
23:59 30.05.2025
Ի՞նչ է կանաչ տնտեսությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...
23:58 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 30.05.2025
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ եղանակային երևույթները վնասակար են մարդու առողջության համար: Այս առումով չափազանց կարևոր է կլիմայի և առողջության վերաբերյալ ծրագիրը, որը մշակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) […] ...
23:51 30.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետՄիացյալ Նահանգները և Իրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ առաջացած վեճը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք կնախընտրեին համաձայնության գալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի […] ...