Կառավարությունը ստիպված է եղել որոշ դեպքերում փրկագին վճարել՝ հարկերի հավաքում ապահովելու համար․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+19.09 oC

Կառավարությունը ստիպված է եղել որոշ դեպքերում փրկագին վճարել՝ հարկերի հավաքում ապահովելու համար․ Փաշինյան

12:44 12.02.2019

«Եվ եթե ուզում եք իմանալ … երբ որ մեր կառավարությանը, շատ դեպքերում նաև քննադատում են նման դեպքերի համար … կառավարությունը, այո, շատ դեպքերում նույնիսկ ստիպված է եղել ինչ-որ առումով փրկագին վճարել, որպեսզի էս դրսևորումները կարողանա և հնարավորություն ունենա կառավարել», – Ազգային ժողովում այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Փաշինյանը։

Խոսքն այն մասին է, որ ըստ վարչապետին հասած օպերատիվ տեղեկությունների՝ հեղափոխությանը հաջորդած ամիսներին, երբ հարկահավաքների եկամուտները նվազեցվել են, հարկերի հավաքմամբ զբաղվողները երբեմն դիտավորյալ հրաժարվել են հավաքել հարկերը, որ պետական եկամուտները նվազեն, թոշակ տալ հնարավոր չլինի։ Իսկ Փաշինյանի հիշատակած փրկագինը, ըստ ամենայնի, վերաբերում է ՊԵԿ-ում տրված պարգևավճարներին, քանի որ մինչ այդ, խոսքը հենց դրանց մասին էր։

«Որովհետև եթե թոշակառուն էս 7-10 ամսվա ընթացքում թոշակ չստանար, իրեն չէր հետաքրքրի, որ ես գայի, էստեղից ասեի՝ վա՜յ, գիտե՜ք, քանի որ էստեղ սենց համակարգեր են գործում, ա՜յ, մութ ուժերն էնպես արեցին, որ մենք չկարողացանք եկամուտները հավաքագրենք, այ դրա համար, սիրելի՛ թոշակառուներ, դուխո՛վ, դրա համար թոշակ չեք ստացել», – ասաց Փաշինյանը։

Վարչապետի այս խոսքերի վրա նրան միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու հայտարարեց ԱԺ աշխատանքի ընդմիջում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը քվեարկել է ընտրություններում

08:35 03.06.2025

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը քվեարկել է ընտրություններում

Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը և նրա կինը՝ Կիմ Գուն Հին, քվեարկել են պետության նոր ղեկավարի ընտրություններում, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Արտահերթ ընտրությունները անցկացվում են, քանի որ Սահմանադրական դատարանը ապրիլի 4-ին պաշտոնանկ արեց Յուն Սոկ Յոլին։ Նախկին նախագահը և նրա կինը քվեարկել են Սեուլի հարավում գտնվող ընտրատեղամասում։ Յուն Սոկ Յոլը չի ​​պատասխանել […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռեկորդային արագությամբ է համալրում իր զինանոցները

08:25 03.06.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռեկորդային արագությամբ է համալրում իր զինանոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատմության մեջ աննախադեպ տեմպերով են համալրում իրենց զենքի զինանոցները։ «Ես հենց նոր հիանալի զրույց ունեցա մեր զինված ուժերի ղեկավարության հետ։ Սա մեր ունեցած ամենաուժեղ բանակն է, ներառյալ այն փաստը, որ մենք զենք ենք կուտակում այնպիսի տեմպերով, ինչպիսին մեր երկիրը երբեք չի տեսել», – գրել է […] ...

Սյունիքի մարզպետը առանձին հանդիպում է ունեցել Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

08:20 03.06.2025

Սյունիքի մարզպետը առանձին հանդիպում է ունեցել Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընթացող համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից և նշում, որ քննարկվել են Սյունիքի և ՕՌԱ նահանգի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։ ...

Կանանց Հայաստանի հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին

08:15 03.06.2025

Կանանց Հայաստանի հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբի նախավերջին` 5-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին: Աղջիկների թիմը վերջին տուրից առաջ զրկվել է խմբում հաղթելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականը 6 միավորով երրորդն է, Լյուքսեմբուրգի թիմը 13 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի թիմը 10 միավոր ունի: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:11 03.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:01 03.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP