Կառավարությունը հարկային փոփոխությամբ գրավիչ կդարձնի ԲՏ ոլորտը միջազգային հանրության համար․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+20.09 oC

Կառավարությունը հարկային փոփոխությամբ գրավիչ կդարձնի ԲՏ ոլորտը միջազգային հանրության համար․ Փաշինյան

13:03 12.02.2019

Կառավարության ծրագիրն Ազգային ժողովում ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև կառավարության կառուցվածքի փոփոխություններին։ Նա հատուկ հիշատակեց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, ինչի նպատակն է լինելու փոփոխել տնտեսության կառուցվածքն ու հարաբերակցությունը։

«Ըստ էության, մենք սրանով ուղերձ ենք հղում, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը հետաքրքրված է այս ոլորտի զարգացմամբ, և մենք նաև պատրաստվում ենք քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ինչպես ասացի, Հարկային օրենսգրքի փոփոխությամբ, միջազգային հանրության համար ոլորտն առավել գրավիչ դարձնելու նպատակով»,- ասաց վարչապետը։

Նա հարց առաջադրեց՝ ի՞նչ է արվել երկրի ներդրումային իրավիճակը բարելավելու համար։ Ներդրումային իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ է բարելավել երկրի իմիջը` իր հարցին պատասխանեց վարչապետը։

«Ամենապարզագույն օրինակը․ այն, որ «Էկոնոմիստ» միջազգային հեղինակավոր հանդեսը Հայաստանը ճանաչում է որպես տարվա երկիր, սա ևս մեկ ներդրում է Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման համար»,- ասաց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

09:30 03.06.2025

Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում՝ Թուրքիայի ափերի մոտ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի օրը՝ UTC ժամանակով 23:17-ին (երեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 02:17-ին)՝ Դոդեկանեսյան կղզեխմբի համանուն կղզում գտնվող Ռոդոս քաղաքից 19 կիլոմետր հյուսիս։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին դեռևս […] ...

Կանադական պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ մաքսային բանակցություններ վարելու

09:25 03.06.2025

Կանադական պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ մաքսային բանակցություններ վարելու

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջկառավարական հարաբերությունների նախարարի և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկի գլխավորած կանադական պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ սակագնային բանակցությունների համար։ «Մենք պայքարում ենք Կանադայի համար լավագույն գործարքը ստանալու համար։ Այդ աշխատանքը շարունակվում է։ Նախարար ԼեԲլանկը մեկնել է Վաշինգտոն՝ սակագների վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար», – երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Քարնին […] ...

Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանել

09:15 03.06.2025

Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ պատերազմի նախապատրաստման մասին հայտարարությունը «խելագարություն» է անվանել և առաջարկել է Եվրոպայում ստեղծել հակապատերազմական շարժում։ «Ես հրավիրում եմ Մեծ Բրիտանիայի, Լոնդոնի, Լիվերպուլի ժողովուրդներին արձագանքել ձեր վարչապետի այս խելագար, հուսահատ պատերազմի կոչին», – ասել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «With Maduro Plus» հաղորդման եթերում։ Նա ընդգծել է, […] ...

Հայտնի է, թե որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքում

09:05 03.06.2025

Հայտնի է, թե որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքում

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալը» այսպիսի բոնուսներ ֆուտբոլիստներին վճարել է նաև Չեմպիոնների լիգան հաղթելու ժամանակ: Մրցաշարը հաջող անցկացնելու և եզրափակչում հաղթելու համար մադրիդյան ակումբը կարող է 140 միլիոն եկամուտ ստանալ: Բացի դրանից կգումարվի նաև հեռուստահեռարձակումներից ստացված եկամուտը: Աշխարհի ակումբային առաջնությունը […] ...

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային

09:00 03.06.2025

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային

Ռումինիան կշարունակի աջակցել Ուկրաինային, հայտարարել է երկրի նախագահ Նիկուսոր Դանը Բուխարեստում «Իննյակի» (Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևի երկրներ) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ռումինիայի պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինային ռազմական օգնության հարցը չի քննարկվի Զելենսկիի հետ Վիլնյուսում կայանալիք զրույցի ժամանակ, «քանի որ դա կլինի արարողակարգային զրույց գագաթնաժողովի շրջանակներում»։ «Այնուամենայնիվ, շատ հավանական է, որ ես կմեկնեմ […] ...

Լոնդոնը մտադիր է օգնել Կիևին երրորդ երկրների խորհրդային զենքի մատակարարման հարցում

08:50 03.06.2025

Լոնդոնը մտադիր է օգնել Կիևին երրորդ երկրների խորհրդային զենքի մատակարարման հարցում

Մեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային պահպանել և արդիականացնել երրորդ երկրների կողմից օգտագործվող խորհրդային զենքը։ Սա բխում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ընդունված Մեծ Բրիտանիայի պաշտպանական հարցերի ռազմավարական վերանայումից։ «Մեծ Բրիտանիան պետք է ուսումնասիրի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական կարողություններին և անվտանգությանը աջակցելու հետագա ուղիները, օրինակ՝ ավելի շատ համատեղ ձեռնարկությունների միջոցով՝ օգնելով Ուկրաինային մուտք գործել նոր շուկաներ իր պաշտպանական […] ...

BACK_TO_TOP