14:30 12.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 12-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ հետաքրքրվելով դատական իշխանությանը վերաբերող մի խնդրի մասին: Նա նշեց՝ դատական համակարգը պետք է լինի արդար, անաչառ, թափանցիկ ու արհեստավարժ, սակայն խնդիրներ կան թե՛ ժողովրդի վստահության տեսանկյունից, թե՛ ՄԻԵԴ-ի գործերի առումով: Իգիթյանը հիշեցրեց՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ գործերի քանակն է հրապարակվել, որը ևս գնահատական է, որ ինչ-որ բան այն չէ այս ոլորտում, և այստեղ ոչ միայն բարոյական մասն է, այլև` ֆինանսական բեռը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարիք չկա, որ ՀՀ ժողովրդի դեմ ուղղված այս բեռին ինչ-որ ձևով մաս կազմեն նաև թերացող դատավորները կամ քննչական մարմինները:
«Ի՞նչ է տեղի ունենում մեր հանրությունում. ես կարծում եմ, որ մեր հանրությունում հիմա տեղի է ունենում հետևյալ գործընթացը, որ մենք քաղաքական առումով օրթոդոքս հասարակությունից անցում ենք կատարում, այսպես ասած, «բաց մտքով» հասարակության»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ում բոլոր գաղափարները ենթակա են քննարկման, այդ թվում՝ Իգիթյանի նշածը:
Իգիթյանն ասաց, որ նախկինում սխալ ձևով դատված և ՄԻԵԴ-ում դրական եզրակացություն ունեցող անձինք հրաժարվում են կոմպենսացիայից:
«Դուք էլ եք հրաժարվում, քանի որ ստացվում է, որ սխալն արեց մի համակարգը, իսկ սրա վճարը պետք է գա ժողովրդից: Եթե դատական իշխանության վրա անուղղակի կամ ուղղակի ձևով ազդելու հնարավորություն չունենք, սա ևս մեկ լծակ կլինի ավելի զգոն լինելու»,- ասաց նա:
Փաշինյանն արձագանքեց, որ հարցի լուծման այլ տարբերակներ էլ կան, բերեց մի օրինակ, տարբերակ, որը վստահ չէ, որ ամենաճիշտն է:
«Արդարադատության նախարարությունը կարող է շատ բան անել, բայց օրենսդրորեն հնարավո՞ր է, որ ՀՀ ԱԺ-ն ստեղծի քննիչ հանձնաժողով և ստուգի ՀՀ դատավորների ունեցվածքը: Սա հանպատրաստից միտք է, ասում ենք՝ արդարադատության նախարարությունը թող այս անի, այն անի, խորհրդարանում կան բազմաթիվ լծակներ, կառավարությունը դեմ չէ, ակնկալում ենք, որ խորհրդարանն այս պրոցեսին ամբողջ ծավալով կնպաստի ու կաջակցի»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարն արձագանքեց նաև ՀՀ կառավարության դեմ իր՝ ՄԻԵԴ ներկայացրած գործով զարգացումներին:
«Ես դեռ ոչ մի բանից չեմ հրաժարվել այն պարզ պատճառով, որ իմ գործով դատարանը որոշում չի կայացրել: Բարդ վիճակում ենք, ստացվում է «Крамер против Крамера»: Դա իրավական լուրջ խնդիր է, պետք է տեսնենք, այստեղ էթիկայի հետ կապված խնդիրներ կան, պետք է այլ լուծումներ գտնենք: Իմ գործով կառավարության հանդես գալու մեխանիզմը պետք է հասկանանք՝ ինչպես է»,- նշեց Փաշինյանը:
09:15 03.06.2025
Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանելՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ պատերազմի նախապատրաստման մասին հայտարարությունը «խելագարություն» է անվանել և առաջարկել է Եվրոպայում ստեղծել հակապատերազմական շարժում։ «Ես հրավիրում եմ Մեծ Բրիտանիայի, Լոնդոնի, Լիվերպուլի ժողովուրդներին արձագանքել ձեր վարչապետի այս խելագար, հուսահատ պատերազմի կոչին», – ասել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «With Maduro Plus» հաղորդման եթերում։ Նա ընդգծել է, […] ...
09:05 03.06.2025
Հայտնի է, թե որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքումՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալը» այսպիսի բոնուսներ ֆուտբոլիստներին վճարել է նաև Չեմպիոնների լիգան հաղթելու ժամանակ: Մրցաշարը հաջող անցկացնելու և եզրափակչում հաղթելու համար մադրիդյան ակումբը կարող է 140 միլիոն եկամուտ ստանալ: Բացի դրանից կգումարվի նաև հեռուստահեռարձակումներից ստացված եկամուտը: Աշխարհի ակումբային առաջնությունը […] ...
09:00 03.06.2025
Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի աջակցել ՈւկրաինայինՌումինիան կշարունակի աջակցել Ուկրաինային, հայտարարել է երկրի նախագահ Նիկուսոր Դանը Բուխարեստում «Իննյակի» (Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևի երկրներ) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ռումինիայի պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինային ռազմական օգնության հարցը չի քննարկվի Զելենսկիի հետ Վիլնյուսում կայանալիք զրույցի ժամանակ, «քանի որ դա կլինի արարողակարգային զրույց գագաթնաժողովի շրջանակներում»։ «Այնուամենայնիվ, շատ հավանական է, որ ես կմեկնեմ […] ...
08:50 03.06.2025
Լոնդոնը մտադիր է օգնել Կիևին երրորդ երկրների խորհրդային զենքի մատակարարման հարցումՄեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային պահպանել և արդիականացնել երրորդ երկրների կողմից օգտագործվող խորհրդային զենքը։ Սա բխում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ընդունված Մեծ Բրիտանիայի պաշտպանական հարցերի ռազմավարական վերանայումից։ «Մեծ Բրիտանիան պետք է ուսումնասիրի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական կարողություններին և անվտանգությանը աջակցելու հետագա ուղիները, օրինակ՝ ավելի շատ համատեղ ձեռնարկությունների միջոցով՝ օգնելով Ուկրաինային մուտք գործել նոր շուկաներ իր պաշտպանական […] ...
08:40 03.06.2025
Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է ՉԼ 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Մարկինյոս, Նունու Մենդեշ (բոլորը` ՊՍԺ), Ալեքսանդրո Բաստոնի («Ինտեր»)։ Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»), Ռաֆինյա, Լամին Յամալ (երկուսն էլ` «Բարսելոնա»)։ Հարձակվողներ. Դեզիրե Դուե, Ուսման Դեմբելե (երկուսն էլ` ՊՍԺ)։ ...
08:35 03.06.2025
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը քվեարկել է ընտրություններումԿորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը և նրա կինը՝ Կիմ Գուն Հին, քվեարկել են պետության նոր ղեկավարի ընտրություններում, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Արտահերթ ընտրությունները անցկացվում են, քանի որ Սահմանադրական դատարանը ապրիլի 4-ին պաշտոնանկ արեց Յուն Սոկ Յոլին։ Նախկին նախագահը և նրա կինը քվեարկել են Սեուլի հարավում գտնվող ընտրատեղամասում։ Յուն Սոկ Յոլը չի պատասխանել […] ...