14:11 12.02.2019
Հայաստանի կառավարության համար չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարը, և այդ պայքարն այս կառավարության կարևոր հաջողություններից մեկն է։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ էության, համակարգային կոռուպցիայի ողնաշարը Հայաստանի Հանրապետությունում ջարդված է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն քաղաքականությունն ունեն որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք։ Եվ ես կարծում եմ, որ կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը հետևյալն է կոռուպցիայի դեմ պայքարում, որ մենք պետք է ուժեղացնենք այն լծակները, որով ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի և ունեցվածքի են տիրապետում ՀՀ ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ ցանկացած պաշտոնյա կամ այդպիսի պաշտոնի հավակնող պետք է նոտարով հաստատված փաստաթուղթ տա վերահսկող մարմնին, որ այն հնարավորություն ունենա այդ մարդու անունից ցանկացած պետությունում ստուգել նրա ունեցվածքը, տեղաբաշխումը և այլն, ու դա ներկայացնել հանրությանը։
«Եվ ավելին, բոլոր այն պաշտոնյաները և պաշտոնի թեկնածուները, որոնք հրաժարվում են համապատասխան մարմին այդպիսի լիազորագիր տալ, նրանք ուղղակի պետք է զրկվեն ՀՀ-ում պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքերով՝ իրավաբանների հետ այս հարցում տևական բանավեճեր են լինում, բայց իր թիմը խնդիր չի տեսնում, որովհետև սա վերաբերում է միայն նրանց, ովքեր ցանկանում են պետական պաշտոն զբաղեցնել։
08:25 03.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռեկորդային արագությամբ է համալրում իր զինանոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատմության մեջ աննախադեպ տեմպերով են համալրում իրենց զենքի զինանոցները։ «Ես հենց նոր հիանալի զրույց ունեցա մեր զինված ուժերի ղեկավարության հետ։ Սա մեր ունեցած ամենաուժեղ բանակն է, ներառյալ այն փաստը, որ մենք զենք ենք կուտակում այնպիսի տեմպերով, ինչպիսին մեր երկիրը երբեք չի տեսել», – գրել է […] ...
08:20 03.06.2025
Սյունիքի մարզպետը առանձին հանդիպում է ունեցել Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընթացող համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից և նշում, որ քննարկվել են Սյունիքի և ՕՌԱ նահանգի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։ ...
08:15 03.06.2025
Կանանց Հայաստանի հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգի թիմինՖուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբի նախավերջին` 5-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին: Աղջիկների թիմը վերջին տուրից առաջ զրկվել է խմբում հաղթելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականը 6 միավորով երրորդն է, Լյուքսեմբուրգի թիմը 13 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի թիմը 10 միավոր ունի: ...
08:11 03.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:01 03.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 02.06.2025
Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներիցՈվ իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...