14:21 12.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը փետրվարի 12-ին խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետին ասաց, որ նրա հետ հանդիպման կազմակերպումը մեկ-երկու ժամ տևեց, մինչդեռ այլ պաշտոնյաների հետ հանդիպումների կազմակերպման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում:
«Ձեզանից շատ ավելի ցածր պաշտոնյաների հետ մեր հանդիպումները խնդրահարույց են: Ես չեմ ակնկալում, որ Դուք Ձեր կողմից նշանակված պաշտոնյաներին ասեք, որ պատասխանեն մեր հարցերին, ուզում եմ՝ սա ևս դիտարկեք որպես պետական կառավարման համակարգի արդյունավետության հետ կապված խնդիր»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Հիմա Հայաստանում տեղի է ունենում ինչ-որ առումով շատ կարևոր գործընթաց, որ ՀՀ վարչապետը, ՀՀ նախարարը, առընթեր մարմնի ղեկավարը ժամանակ առ ժամանակ գալիս են իշխող, նույնիսկ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումների և աշխատանքային ֆորմատով պատասխանում նրանց հարցերին: Թափանցիկության տրամաբանությունից է բխում նաև, որ իրար հետ թաքուն խոսելու բան չունենանք»:
08:40 03.06.2025
Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է ՉԼ 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Մարկինյոս, Նունու Մենդեշ (բոլորը` ՊՍԺ), Ալեքսանդրո Բաստոնի («Ինտեր»)։ Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»), Ռաֆինյա, Լամին Յամալ (երկուսն էլ` «Բարսելոնա»)։ Հարձակվողներ. Դեզիրե Դուե, Ուսման Դեմբելե (երկուսն էլ` ՊՍԺ)։ ...
08:35 03.06.2025
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը քվեարկել է ընտրություններումԿորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը և նրա կինը՝ Կիմ Գուն Հին, քվեարկել են պետության նոր ղեկավարի ընտրություններում, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Արտահերթ ընտրությունները անցկացվում են, քանի որ Սահմանադրական դատարանը ապրիլի 4-ին պաշտոնանկ արեց Յուն Սոկ Յոլին։ Նախկին նախագահը և նրա կինը քվեարկել են Սեուլի հարավում գտնվող ընտրատեղամասում։ Յուն Սոկ Յոլը չի պատասխանել […] ...
08:25 03.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռեկորդային արագությամբ է համալրում իր զինանոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատմության մեջ աննախադեպ տեմպերով են համալրում իրենց զենքի զինանոցները։ «Ես հենց նոր հիանալի զրույց ունեցա մեր զինված ուժերի ղեկավարության հետ։ Սա մեր ունեցած ամենաուժեղ բանակն է, ներառյալ այն փաստը, որ մենք զենք ենք կուտակում այնպիսի տեմպերով, ինչպիսին մեր երկիրը երբեք չի տեսել», – գրել է […] ...
08:20 03.06.2025
Սյունիքի մարզպետը առանձին հանդիպում է ունեցել Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընթացող համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից և նշում, որ քննարկվել են Սյունիքի և ՕՌԱ նահանգի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։ ...
08:15 03.06.2025
Կանանց Հայաստանի հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգի թիմինՖուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբի նախավերջին` 5-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին: Աղջիկների թիմը վերջին տուրից առաջ զրկվել է խմբում հաղթելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականը 6 միավորով երրորդն է, Լյուքսեմբուրգի թիմը 13 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի թիմը 10 միավոր ունի: ...
08:11 03.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...