Պետք է ամեն ինչ անել Երևանից դուրս գործարար համայնքների զարգացման համար. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+22.09 oC

Պետք է ամեն ինչ անել Երևանից դուրս գործարար համայնքների զարգացման համար. Փաշինյան

17:41 12.02.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը կառավարության ծրագրի վերաբերյալ քննարկման ժամանակ հարց ուղղեց վարչապետին գյուղատնտեսության զարգացման կառավարության տեսլականի մասին, մասնավորապես, տվյալ բաժնում նշված է, որ մի կողմից կառավարությունն անթույլատրելի է համարում գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ի անմշակ մնալը, մյուս կողմից՝ կառավարությունը խնդիր է դրել նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը:

«Գյուղատնտեսության ընդլայնման ուղղությամբ բավական աշխատանքներ կան, այդ թվում՝ օրգանական գյուղատնտեսության, բարձրարժեք, ոչ ավանդական գյուղմթերքների արտադրության, որոնց մասին չկա ծրագրում: Մտահոգություն կա գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող մարդկանց շրջանում: Խաղողագործներ, կաթի, մսի արտադրողներ, մեղվապահներ, այդ մարդիկ հիմա մտածում են՝ ի՞նչ անեն, շարունակել իրենց գործո՞վ զբաղվել, թե՞ ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվեն: Հիմա ո՞րն էր նպատակը»,- հարցրեց նա վարչապետին:

Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Մեր ծրագրում ոչինչ գրված չէ պատգամավորների գործունեության մասին, հույս ունենամ՝ դա ձեզ չի մղում այն մտքին, որ պետք է վայր դնեք ձեր պատգամավորական մանդատներն ու դուրս գաք խորհրդարանից»:

Իսկ անդրադառնալով բուն հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պետք է ամեն ինչ անեն Երևանից դուրս գործարար համայնքների զարգացման համար, այսինքն՝ տարածքային համաչափ զարգացում ապահովել, հավելեց.

«Նշեցիք չմշակվող հողերի ու ոչ գյուղատնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ, մեկը մյուսի հաշվին չպետք է արվի, չմշակվող հողերի հետ կապված մեծ պրոբլեմներ կան, երբ սեփականատերերը Հայաստանում չեն բնակվում, և մնում են չմշակված, պետք է ունենալ այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որ շահագրգռված լինեն այդ հողերը տալ վարձակալության»:

Ըստ նրա՝ Հայաստանում մանր և միջին բիզնեսի զարգացման համար կարևոր է էկոտուրիզմի զարգացումը, դա է, որ համարում են ոչ գյուղատնտեսական գործունեության ձևերից մեկը:

«Կառավարությունը ոլորտը խթանելու ֆինանսական միջոցներ ունի գրանտների միջոցով, խոսում ենք վարկային միջոցների հասանելիությունը բարձրացնելու մասին: Ինչ վերաբերում է այն տրամաբանությանը, որ անասնապահությունը պիտի միտված լինի արտահանմանը, եթե անասնագլխաքանակն աճում է, բերում է շուկայում մսի գնի անկման, և տնտեսությունների սնանկացման շղթա է ստեղծվում, ուրեմն արտահանման ուղղությամբ պետք է զարգացնենք անասնապահությունը, մսի արտահանման ուղիները, և պրոցեսը տեղի է ունենում»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

10:34 03.06.2025

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

10:31 03.06.2025

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

Գերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

10:15 03.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ: ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հարձակման մասին

10:00 03.06.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հարձակման մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդի օդանավակայանի վրա՝ (Բեն Գուրիոն) օգտագործելով «Զուլֆիկար» տիպի բալիստիկ հրթիռ»,-ասել է նա ապստամբներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։ Սարիայի խոսքով՝ գործողությունը «հաջողությամբ հասել է […] ...

Վենեսուելայի նախագահը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են համագործակցության ամրապնդումը

09:50 03.06.2025

Վենեսուելայի նախագահը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են համագործակցության ամրապնդումը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել են Կարակասում, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդումը։ «Հանդիպումը, որի նպատակն էր երկու երկրների միջև 2022 թվականի հունիսին Վենեսուելայի պետության ղեկավարի Թեհրան կատարած այցի ընթացքում կնքված համագործակցության համաձայնագրի հետագա ամրապնդումը, տեղի է ունեցել Միրաֆլորես պալատում։ Վենեսուելան և […] ...

CNN. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ

09:40 03.06.2025

CNN. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ

Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլ անցկացնելու հնարավորությունը լուրջ կասկածի տակ է և կարող է ընդհանրապես տեղի չունենալ, երկուշաբթի օրը հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դրա խոսքով՝ Իրանը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը համարել է «անհամատեղելի, անիրատեսական և չափազանց պահանջներ ներկայացնող»։ «Ամերիկացիները անընդհատ փոխում են իրենց […] ...

BACK_TO_TOP