Վերջին շրջանում կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարում տեղեկատվության ազատությունը երաշխավորելու համար. Սուրեն Քրմոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+24.09 oC

Վերջին շրջանում կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարում տեղեկատվության ազատությունը երաշխավորելու համար. Սուրեն Քրմոյան

18:45 12.02.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն» թեմայով աշխատաժողովին: Միջոցառումն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, միջազգային փորձագետ, Իրավունքի և ժողովրդավարության կենտրոնի գործադիր տնօրեն Թոբի Մենդելը, այլք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սուրեն Քրմոյանը ողջունել է գործընկերներին և նշել, որ այս հանդիպումը լավ առիթ է տեղեկատվության ազատության ոլորտում անցած ժամանակաշրջանի ձեռքբերումները և խնդիրները վերլուծելու, բացերը մատնանշելու և նվաճումները արձանագրելու համար:

Ս. Քրմոյանի խոսքերով՝ պատահական չէ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, տեղեկատվության ազատությունը դարձել է սահմանադրական և կոնվենցիոն իրավունք, իսկ այդ ազատության առկայությունը՝ ժողովրդավարական հասարակության  կարևոր ցուցիչ: Փոխնախարարը նաև ընդգծել է, որ տեղեկատվության ազատությունը կարևորվում  և արժևորվում է նրանով, որ տեղեկություններ ստանալու իրավունքը այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին, մասնակցում է հանրային կառավարմանը:

«Տեղեկատվության ազատությունն այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին աշխատում և բարիք է ստեղծում իր համար, ինչպես նաև այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին հնարավորություն ունի պայքարել անարդարության, կոռուպցիայի, ինչպես նաև իրավահավասարության սկզբունքի խախտման դեմ: Տեղեկատվության ազատությունը բարեկեցության նախապայման է և մարդու այլ իրավունքների իրականացման երաշխիք»,- մանրամասնել է փոխնախարար Քրմոյանը:

Նույն համատեքստում, արդարադատության նախարարի տեղակալը ասել է, որ չափազանց բարձր գնահատականի է արժանի յուրաքանչյուրի ցանկացած ջանք՝ ուղղված տեղեկատվության ազատության կայացմանը, և, որ արդարադատության նախարարությունը և բոլոր պետական մարմինները ամենօրյա աշխատանք են տանում տեղեկատվության ազատության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու, մարդկանց կողմից հայցվող տեղեկատվությունը տրամադրելու ուղղությամբ:

Նախարարի տեղակալը ընդգծել է նաև, որ վերջին շրջանում կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարում տեղեկատվության ազատությունը երաշխավորելու, տեղեկություններ ստանալու մարդու իրավունքների իրականացման համար  գործուն կառուցակարգեր ստեղծելու համար: Որպես օրինակ, Սուրեն Քրմոյանը ներկայացրել է վերջերս գործարկված Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հարցում ուղարկել բոլոր պետական մարմիններին, այլ նաև նվազեցնել այս գործընթացում քաղաքացիների և պետական մարմինների ծախսերը, վերահսկել հարցումների պատասխանների ժամկետները, հետադարձ կապի միջոցով ստանալ քաղաքացիների կարծիքները մատուցված ծառայությունների վերաբերյալ, վարել վիճակագրություն:

Ավարտելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը նկատել է, որ պետության ջանքերը բավարար չեն լինի առանց քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվության: Ս. Քրմոյանը նաև շնորհակալություն է հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին և Շուշան Դոյդոյանին՝ տեղեկատվության ազատության իրավունքի առաջամարտիկներից մեկը լինելու համար:

Աշխատաժողովին հաջորդել է քննարկում քաղհասարակության, տեղեկատվության ազատության ոլորտի պատասխանատուների, պետական մարմինների աշխատակիցների միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ

11:07 03.06.2025

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

10:57 03.06.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

10:45 03.06.2025

Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

10:34 03.06.2025

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

10:31 03.06.2025

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

Գերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

10:15 03.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ: ...

BACK_TO_TOP