17:58 12.02.2019
Այսօր վարչապետին հարց ուղղվեց նաև առողջապահության ոլորտի ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը ձգտում է նրան, որ գնա առողջապահության պարտադիր ապահովագրման ճանապարհով:
«Եթե այո, ապա ի՞նչ հաշվարկներ կան, ինչքա՞ն պիտի մարդ վճարի, որպեսզի հիվանդանոց գնալն այլևս չդառնա անխուսափելի հեռանկար` պարտքի տակ ընկնելու առումով, եթե ոչ, ապա արդյո՞ք շարունակելու ենք մի քանի ընկերությունների միջոցով ապահովել սահմանափակ թվով մարդկանց»,- հարցրեց պատգամավորը:
Վարչապետը հաստատեց այն նկատառումը, որ կառավարությունը ձգտում է համընդհանուր ապահովագրություն կիրառել, բայց հարցի շուրջ դեռ պետք է լինի հանրային քննարկում: Մանրամասնեց.
«Մենք գնում ենք բժշկական համընդհանուր ապահովագրության ճանապարհով, և, բնականաբար, երբ որ գնանք դրան, այն գումարները, որոնք հիմա պետությունը ծախսում է պետպատվերի համար, այդ գումարները կտեղափոխվեն ապահովագրական համակարգ, և սոցիալապես անապահով քաղաքացիների համար կվճարի պետությունը: Սա մի համակարգ է, որը պետք է հանրային շատ լայն քննարկումների արդյունքում ներդրվի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է պատրաստ լինի օգտվել: Մենք ուրիշ տարբերակ չունենք, պետք է գնանք բժշկական համընդհանուր հասանելիության ճանապարհով, կառավարության ներսում էլ կա բանավեճ, կկողմնորոշվենք մեխանիզմի հարցում և կսկսենք կիրառել, բայց առանց հանրային լայն քննարկման չի լինի»:
Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց նաև մարզերում բժիշկների պակասի խնդիրը լուծելու եղանակների մասին, որին վարչապետն արձագանքեց՝ ասելով.
«Մարզերում բժիշկների պակասը կապված է նրա հետ, որ պոլիկլինիկաներում աշխատավարձերը շատ ցածր են, իսկ մարդիկ նախընտրում են բուժման նպատակով Երևան գալ, բայց մարզերի բժիշկներն այլ կարգավիճակում էին, գիտեք, որ 2019-ից նաև պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձն է շոշափելի բարձրացվել, որի արդյունքում երկու հարցը կլուծվի. առաջնային օղակի աշխատավարձերի և սպասարկման մակարդակի բարձրացումը, և մարզերում կադրերի հարցի լուծումը»:
Բացի դրանից՝ վարչապետը նշեց, որ պետք է ձգտեն զարգացնել մարզային բժշկական կարողությունները, պետպատվեր սահմանել նաև մարզերում, որ մարզային հիվանդանոցները նույնպես կարողանան պատշաճ ծառայություններ մատուցել:
11:20 03.06.2025
Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ11:07 03.06.2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետՃապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...
10:57 03.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել ենՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:45 03.06.2025
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համարԱղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...
10:34 03.06.2025
Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...
10:31 03.06.2025
Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունովԳերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...
10:15 03.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ: ...