Որո՞նք են լինելու կառավարության քայլերը քաղաքաշինության ոլորտում. հարց վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+24.09 oC

Որո՞նք են լինելու կառավարության քայլերը քաղաքաշինության ոլորտում. հարց վարչապետին

18:35 12.02.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը 53 պատգամավորներից մեկն էր, որ հարց ուներ ՀՀ վարչապետին: Այն վերաբերում էր քաղաքաշինության ոլորտում բացթողումներին: Մի շարք ենթակառուցվածքներ, որոնք գործում են գերատեսչության ենթակայության տակ, ստեղծում են արհեստական քաշքշուկներ կառուցապատողի համար:

«Նախքան շինթույլտվություն ստանալը կառուցապատող կամ պատվիրատու ՀՀ քաղաքացու բեռը անհամեմատ ծանր է՝ կապված փաստաթղթերի ձեռքբերման, նախագծային թույլտվություն ստանալու հետ, ու արդեն շինարարության ընթացքում մեծ բյուրոկրատական բեռը, որ հիասթափեցնում է, կառույցները կոչված են աջակցելու, սակայն գործնականում գործում են իրարից անկախ, կառավարությունը ի՞նչ մեխանիզմներով է հստակեցնելու պետական կառույցների դերը, որ արդյունավետ լինի»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Վարչապետը նշեց, որ այդ կարգավորումների հարցը կառավարության ծրագրի կարևորագույն կետերից է: Համաձայնեց, որ ՀՀ-ում շինարարության թույլտվությունների հետ կապված քաշքշուկները համարվում են այս բիզնեսի ամենամեծ խոչընդոտներից մեկը և հավելեց.

«Մենք մտադիր ենք բոլոր կարգավորումները, որոնք չեն ապահովում  ռիսկերից, հանենք, մանավանդ, որ հիմա անշարժ գույքի շուկայում մեծ աշխուժություն է տիրում: Մենք չենք հայտարարում, որ բնակարանաշինության ոլորտում հաջողությունների ենք հասնելու, բայց մեր քաղաքականության արդյունքում հետաքրքիր տեղաշարժեր են ընթանում, ձեր ասած ոլորտում, կան ավելի լուրջ պրոբլեմներ, օրինակ` ՀՀ-ում կան շահագործման պատրաստ շենքեր, որոնք ունեն խնդիրներ կոմունիկացիաների միանալու, որովհետև գործում են կոռուպցիոն մեխանիզմներ»:

Նա նշեց, որ դրանք կապված են նաև մասնավոր ընկերությունների հետ, և միայն կառավարության կարգավորման տիրույթում չեն: Պատգամավորը հետաքրքրվեց նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմանն առնչվող խնդիրներով: Վարչապետը արձագանքեց.

«Հյուսիս-հարավը» կարևոր կոմունիկացիոն նշանակություն ունի, բայց կարիք ունենք հասկանալու այն, ինչ մինչ հիմա տեղի է ունեցել, այն տեղեկատվությունը, որ մենք ստանում ենք, վկայում է, որ լրջագույն չարաշահումների հետ գործ ունենք, որոնք ազդում են որակի վրա, և մենք նույն կասկածելի որակով շինարարությանը համաձայն չենք»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ

11:07 03.06.2025

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

10:57 03.06.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

10:45 03.06.2025

Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

10:34 03.06.2025

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

10:31 03.06.2025

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

Գերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

10:15 03.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ: ...

BACK_TO_TOP