Եթե հնարավորություն լիներ, կառավարության ամբողջ ծրագիրը կջնջեի, ձեր ասածը կգրեի ու դրանով կառաջնորդվեի. վարչապետը՝ ՏՏ ոլորտի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+22.09 oC

Եթե հնարավորություն լիներ, կառավարության ամբողջ ծրագիրը կջնջեի, ձեր ասածը կգրեի ու դրանով կառաջնորդվեի. վարչապետը՝ ՏՏ ոլորտի մասին

18:47 12.02.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի խոսքը հարուստ էր վարչապետի ներկայացրած կառավարության ծրագրի գովասանքով, իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Շնորհակալություն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին պարզերես անելու համար»:

Նրա հարցը վերաբերում էր ՏՏ ոլորտը գերակա ուղղություն հայտարարելու կառավարության տեսլականին: Նրա համոզմամբ՝ ոլորտը յուրահատուկ բանալի է բազմաթիվ կենսական խնդիրների լուծման համար, որոնք նշված են կառավարության ծրագրում՝ արտահանման ավելացում, շրջափակման հաղթահարում, աշխատատեղերի ավելացում, արտասահմանյան ներդրումների ավելացում …

«Իմ խնդիրն առաջնահերթությունների հետ է կապված. ոլորտի զարգացման խնդիրներից մեկը կադրերի պակասն է, եկեք չխաբվենք այն զարգացման տեմպերին, որ վերջին տարիներին ունեցել ենք, դրանք կարող են բազմապատիկ ավելին լինել, եթե ունենանք ծրագրավորողներ, ինժեներներ, և երբ որ նայում ենք, թե ինչ է առաջարկում կրթական համակարգը, տեսնում ենք, որ ունենք մեկ բուհ, որն ավարտելուց հետո շրջանավարտը չի կարողանում աշխատանք գտնի, նորից պետք է սովորի, և միջին մասնագիտական հատվածը թերի է»,- ներկայացրեց որպես ծրագրավորող վերապատրաստված պատգամավորը:

Վարչապետը հաստատեց վերջինիս կողմից ոլորտին տրված բնորոշումները՝ շեշտելով, որ այդ ոլորտի հետ կապված շատ հույսեր կան: Ըստ ցուցանիշի՝  2018թ. ոլորտը 14 տոկոսի աճ է ունեցել, դա վատ չէ, բայց պոտենցիալն ավելի մեծ է:

«Սա այն ոլորտն է, որտեղ մարդկանց աշխատավարձերի, սոցիալական իրավիճակի բարելավման, եկամուտների աճի չափելի հեռանկար կա, որտեղ ոչ թե աշխատատեղի, այլ աշխատողի պրոբլեմ կա, և մեր խնդիրը պետք է լինի կադրերի պատրաստումը: Ուղերձը պետք է հղենք, որ երաշխավորված է, որ որակական որոշակի չափանիշի համապատասխանող մասնագետը ոլորտում արագ կգտնի աշխատանք, սկզբում կարող է լինել նույնիսկ ցածր ու միջին, բայց վստահաբար կաճի ու հմտությունների զարգացմանը զուգահեռ, աշխատավարձը կտեղափոխվի բարձր աշխատավարձի սեգմենտ, մենք կառավարության ծրագրի շրջանակներում քննարկում ենք, որ վերապատրաստման կենտրոններ գործեն»,- ասաց վարչապետը:

Դրանք հնարավորություն կտան այլ մասնագետների վերապատրաստվել որպես ծրագրավորողներ և լրացնել աշխատաշուկայի պահանջարկը: Պատգամավորը հավելեց, որ համաձայն է վարչապետի խոսքերի հետ և կարծում է, որ պետք է արագ մեթոդներ կիրառել:

«Եթե լիներ հնարավորություն, կառավարության ամբողջ ծրագիրը կջնջեի, ձեր ասածը կգրեի ու դրանով կառաջնորդվեի, ոչ թե որովհետև մյուսները կարևոր չեն, այլ դրա հետևից մյուսներն էլ կզարգանան: Մենք խոսում ենք պաշտոնյաների վարքագծի փոփոխության մասին, ձեր ասածը, եթե անենք, մնացածը՝ անասնապահությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, ՀՆԱ-ի հարաբերակցություն և այլն, ամեն ինչը կլուծվի, դրա համար ստեղծում ենք նախարարությունը, այդ կոնկրետ ուղղությունը լուծենք, մնացածը կկարգավորվի»,- համոզված է վարչապետը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ

11:07 03.06.2025

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

10:57 03.06.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

10:45 03.06.2025

Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

10:34 03.06.2025

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

10:31 03.06.2025

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

Գերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հարձակման մասին

10:00 03.06.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հարձակման մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդի օդանավակայանի վրա՝ (Բեն Գուրիոն) օգտագործելով «Զուլֆիկար» տիպի բալիստիկ հրթիռ»,-ասել է նա ապստամբներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։ Սարիայի խոսքով՝ գործողությունը «հաջողությամբ հասել է […] ...

BACK_TO_TOP