09:33 13.11.2019
Պաղեստինցիներն ու Իսրայելի բանակը երեկ ողջ օրվա ընթացքում հարվածներ են փոխանակել։ Իսրայելական բանակը հայտնում է Գազայի հատվածից 190 հրթիռի արձակման մասին, որից 60-ը որսացել են «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերը։ Այս մասին փոխանցում է The Times of Israel պարբերականը։
Հրթիռներն արձակել է «Իսլամական ջիհադ» խմբավորումը՝ ի պատասխան ավելի վաղ իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարի ու նրա կնոջ մահվան։
Իսրայելական բանակի հաղորդմամբ՝ իրենք հարվածում են ահաբեկիչներին, իսկ Գազայի հատվածից թիրախավորվում են Իսրայելի խաղաղ բնակիչները։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով Գազայում 10 մարդ է զոհվել, ևս 45-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարության քարտուղար Վաֆաու Յագիին։
WATCH: Israel’s Iron Dome in action as it intercepts rockets above central Israel.
Approx. 20 out of the 50 rockets fired by Islamic Jihad from #Gaza at Israeli civilians have been intercepted. pic.twitter.com/qy8uBMc4dL
— Israel Defense Forces (@IDF) 12 ноября 2019 г.
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...