Ֆրանսիայում առատ ձյուն է տեղում․ առանց լույսի է մնացել 200 հազար տուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

Ֆրանսիայում առատ ձյուն է տեղում․ առանց լույսի է մնացել 200 հազար տուն

08:28 15.11.2019

Ֆրանսիայում ձյան առատ տեղումներ են։ Այդպիսի տեղումներ երկրում դիտվել են մոտ 20 տարի առաջ։  Հաղորդվում է 63-ամյա մի տղամարդու մահվան մասին, որի վրա ձյան ծանրությունից ծառ է ընկել։  Երկրի հարավ-արևելքում առանց էլեկտրականության է մնացել 200 հազար տուն։ Պատճառը ձյան ծանրությանը չդիմացած ու տապալված ծառերն են, որոնք վնասել են հոսանքալարերը, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ երեկ երեկոյան Գրենոբլի և Լիոնի միջև երկաթուղային ճանապարհին գնացքը կանգ է առել։ Մարդկանց տարհանել են։

7 դեպարտամենտներում հայտարարվել է սպառնալիքի նարնջագույն մակարդակ՝ կապված սաստիկ տեղումների ու մերկասառույցի առաջացման հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

13:07 13.06.2025

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

13:04 13.06.2025

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: ...

Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներով

13:00 13.06.2025

Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներով

Չինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը: «Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է նման գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...

Ֆլիկը մտադիր է ազատվել 5 խաղացողներից

12:52 13.06.2025

Ֆլիկը մտադիր է ազատվել 5 խաղացողներից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է կրճատել կազմը՝ տեղ ազատելով նոր համալրումների համար, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը մտադիր է ազատվել Ինյակի Պենյայից, Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաբլո Տորեից և Ռոնալդ Արաուխոյից, եթե վերջինիս համար լինի շահավետ առաջարկ։ Նշված խաղացողներից ակումբը լքելուն ամենամոտը Անսու Ֆատին է։ Իսպանացին, […] ...

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիա

12:45 13.06.2025

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս` հանդես կգա «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը

12:38 13.06.2025

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը

Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը՝ Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով, և այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի պատասխան հարվածի հարցում, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: «Այժմ, երբ Երուսաղեմը օկուպացրած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանը արձագանքելու համար այլևս սահմաններ չկան, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական […] ...

BACK_TO_TOP