22:46 13.12.2019
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի արձագանքը չի փարատել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի կառուցակարգի վերաբերյալ իր մտահոգությունները։
«Գնահատելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի արագ արձագանքն իմ կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հետ կապված դիտարկումներին, այդուհանդերձ, պետք է ընդգծեմ, որ․
· Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները։
· Վստահ եմ, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր արդարացի այս վեճում:
Համագործակցության առաջարկին ընդառաջ, ցանկանում եմ շեշտել, որ խնդրո առարկա դիտարկումներս հենց համագործակցության օրինակ են և, բնականաբար, բաց եմ նաև այլ ձևաչափերում գործակցելու, եթե համագործակցության ցանկությունն իսկապես անկեղծ է»,- ասել է Դ.Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Բադասյանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
Արդարադատության նախարարը Ազգային ժողովի նիստում նախագծի անհրաժեշտությունը փորձեց հիմնավորել մի շարք հակասական փաստարկներով, որոնք հնչել էին նաև Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ: Արդարադատության նախարար Դ.Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ներկայացրել էր իր դիտարկումները՝ նախարարի փաստարկների վերաբերյալ, որոնց այսօր արձագանքել էր Ռ.Բադասյանը։
17:00 08.08.2025
Մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա էր վարում․ իրականացվել է վարչարարությունՀամացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ...
16:48 08.08.2025
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող […] ...
16:40 08.08.2025
«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել էԲիլբաոյի «Աթլետիկն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է 9000 եվրոյով: Տուգանքի պատճառը բասկյան թիմի երկրպագուների` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 38-րդ տուրի (0-3) տնային խաղի ընթացքում բազմիցս հնչեցրած վիրավորական վանկարկումներն են: Կարգապահական կոմիտեի հաղորդագրության համաձայն «Աթլետիկի» երկրպագուների վանկարկումներում եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ուղղված ատելության […] ...
16:29 08.08.2025
Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համարԻսրայելի պաշտպանության ուժերը զորքեր և ռազմական տեխնիկա են կուտակում Գազայի հատվածի հետ սահմանի մոտ՝ անկլավում ռազմական գործողությունը ընդլայնելու հնարավոր ծրագրերի համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռազմական ստորաբաժանումների շարժը և դրանց կենտրոնացումը պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ, ինչը վկայում է, որ իսրայելական ուժերը պատրաստվում […] ...
16:20 08.08.2025
Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ...
16:13 08.08.2025
Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի 10 հավակնորդների անունները: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են՝ Ալիսոն Բեկերը – «Լիվերպուլ» Յասին Բունուն – «Ալ-Հիլալ» Լուկա Շևալյեն – «Լիլ» Տիբո Կուրտուան – «Ռեալ Մադրիդ» Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Էմիլիանո Մարտինեսը – «Ասթոն Վիլա» Յան Օբլակը – «Աթլետիկո Մադրիդ» Դավիդ Ռայան – «Արսենալ» Մաթս Սելսը – […] ...