23:19 14.12.2019
SHANT DIGITAL TV` Ձեր սիրելի շոուները, ֆիլմերը և սերիալները դիտեք հայկական HD ալիքներով` Ձեր սմարթֆոնով, պլանշետով կամ հեռուստացույցով ցանկացած վայրում, ցանկացած պահի՝ արդեն թարմացված տարբերակով:
Արդեն մի քանի օր SHANT DIGITAL TV-ն իր բաժանորդներին նոր որակով ու տարբերակով է ներկայանում` հավելվածը թարմացվել է: Ասել է թե` «Շանթի» հայկական HD ալիքների հավելվածի բազմաֆունկցիոնալ հնարավորություններին նորերն են ավելացել, թերություններն էլ շտկվել են: Այդպես միշտ է լինում: Ցանկացած թարմացման հիմքում մեր բաժանորդների առաջարկություններն են, այս անգամ էլ բացառություն չէ:
SHANT DIGITAL TV-ն ներկայանում է նոր փլեեյերով, որը հատուկ հենց այս հավելվածի համար է պատրաստվել: Դրա մասին, սակայն, դեռ կխոսենք, նախ այն մասին, թե ինչպես հասկանալ, որ ձեր հեռախոսում հավելվածի նոր տարբերակն է աշխատում: Սովորաբար տարբեր օգտատերեր տարբեր կերպ են իրենց կարգավորումներն անում:
Եթե ձեր ծրագրերի, այսպես ասած, ափդեյթը` թարմացումը, ավտոմատ կերպով է լինում, ապա հավելվածն արդեն ինքնաթարմացվել է, հակառակ դեպքում, դա անելու համար պետք է մտնեք App Store կամ Google Play market և այս դեպքում` SHANT DIGITAL TV հավելվածը ձեր ձեռքով թարմացնեք:
Դրանից հետո փոփոխությունը միանգամից նկատելի կլինի` «Շանթի» հայկական HD ալիքների հավելվածը նոր փլեեյերով` ավելի արագ ու հարմարավետ:
Սա միակ առավելությունը չէ: Եթե դուք ուշ եք միացել ձեր սիրելի հաղորդմանը և որոշել եք catch up անել, դրանից հետո էլ ուղիղ եթերին միանալը արդեն դժվար չի լինի: Timeline-ի վերևի աջ մասում կհանդիպեք «Live կամ ուղիղ եթեր» գրությանը և ընդամենը մեկ հպումով կդիտեք այն, ինչ ցուցադրվում է այդ պահին:
Տեղեկացնենք նաև, որ SHANT DIGITAL TV-ն մոտ ապագայում նոր ալիքներով է համալրվելու: Հավելվածը նոր ալիքներով ու նոր առանձնահատկություններով կլինի: Փակագծերը հետո կբացենք…:
19:15 07.06.2025
Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներինԵրևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...
19:11 07.06.2025
Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ ՍարգսյանԱյսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել: «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...
19:00 07.06.2025
Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի ՈւկրաինաԿանադայի կառավարությունը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 25 միլիոն դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և խցանումներից պաշտպանող սարքեր, հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Հրատարակության տվյալներով՝ 2024 թվականի վերջին Կանադան արդեն 64 Coyote զրահափոխադրիչ էր ուղարկել Կիև։ Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը և ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին […] ...
18:45 07.06.2025
ԱՄՆ-ը դժգոհ է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից. BloombergԱՄՆ նախագահի վարչակազմի մի շարք պաշտոնյաներ դժգոհ են եղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից, հաղորդում է Bloomberg-ը։ «Մինչդեռ ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում նշել են, որ տպավորված են հարձակումից, կային նաև դժգոհության նշաններ, որ դա միայն կամրապնդի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պայքարը շարունակելու վճռականությունը», – ասվում է գործակալության կայքում՝ հղում […] ...
18:28 07.06.2025
Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Վաղարշապատ համայնքՀունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երևանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղևորվելով դեպի Վաղարշապատ (Էջմիածին) և հետադարձ ճանապարհով վերադառնալով Երևան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։ Միջոցառումը կազմակերպվում է Հեծանվի համաշխարհային օրվա […] ...
18:13 07.06.2025
Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջևՈստիկանությունը ձերբակալել է մի քանի երիտասարդների, որոնք բողոքում էին Կիևի կենտրոնում ԼԳԲՏ շարժման կողմնակիցների հանրահավաքի դեմ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։ Ձերբակալվածների ճշգրիտ թիվը չի նշվում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աջ ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են խափանել գեյ-շքերթը։ Նրանք բախում են սկսել ոստիկանության հետ։ Ավելի վաղ «Ստրանա» հրատարակությունը հրապարակել էր կադրեր, որոնցում երևում էր, […] ...