Հայ ուսանողների համար կսահմանվեն հատուկ տեղեր. ՀՀ կրթության և գիտության նախարարի Վրաստան այցի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

Հայ ուսանողների համար կսահմանվեն հատուկ տեղեր. ՀՀ կրթության և գիտության նախարարի Վրաստան այցի արդյունքները

21:33 30.05.2018

Կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի Վրաստան կատարած այցի արդյունքներին: Նա մասնավորապես գրել է. «ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առկա վիճակի և հնարավորությունների վերաբերյալ հարցեր։ Նախարարն ընդգծել է բուհի Հայագիտության բաժնի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել։ Քննարկվել են նաև միջազգային և փոխանակումների ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ, մասնավորապես ռեկտորը նշել է, որ ԹՊՀ-ն հնարավորություն ունի վերջերս միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրված ֆիզիկայի մագիստրատուրայի և մաթեմատիկայի PhD-ի շրջանակներում հայ ուսանողների համար հատուկ տեղեր սահմանել»։

https://www.facebook.com/lusine.margaryan.754/posts/1933473170036956

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Նորաշեն թաղամասում. տարհանվել է 50 քաղաքացի

19:37 08.08.2025

Հրդեհի ահազանգ Նորաշեն թաղամասում. տարհանվել է 50 քաղաքացի

Օգոստոսի 8-ին՝ ժամը 16:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել. այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ […] ...

Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

19:22 08.08.2025

Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ-Ավետիսյան փողոցների խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- նշված է […] ...

Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիա

19:14 08.08.2025

Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է «Փյունիկից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Ուդոն միացել է Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալ Արաբիին»: Այլ մանրամասներ հայտնի չեն: Նա «Փյունիկին» միացել էր 2024 թվականի հունվարին և 2023/24 մրցաշրջանում ակումբի հետ դարձել էր Հայաստանի չեմպիոն։ Ուդոն «Փյունիկի» կազմում անցկացրել է 46 խաղ, որոնցում […] ...

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստը

19:07 08.08.2025

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստը

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը՝ նպատակ ունենալով քննարկել և վերջնականացնել ճանապարհային քարտեզի նախագծի խմբագրված տարբերակը: Նիստը բացել է Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով աշխատանքային խմբի առանցքային դերակատարությունը Հայաստան–Եվրոպական միություն համագործակցային շրջանակում, ինչպես նաև՝ ԵՄ հետ համատեղ իրականացվող բարեփոխումների ռազմավարական նշանակությունը: Նախարարը, կարևորելով միջգերատեսչական սերտ համագործակցության անհրաժեշտությունը, նշել […] ...

41-ամյա վարորդը «Mercedes»-ով Ալագյազ-Արթիկ ճանապարհին բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. կան տուժածներ

18:58 08.08.2025

41-ամյա վարորդը «Mercedes»-ով Ալագյազ-Արթիկ ճանապարհին բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ – Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սամվել Ս.-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ […] ...

Արարատ Միրզոյանի գրառումը՝ Վաշինգտոնում եռակողմ հանդիպմանն ընդառաջ

18:53 08.08.2025

Արարատ Միրզոյանի գրառումը՝ Վաշինգտոնում եռակողմ հանդիպմանն ընդառաջ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահներ Թրամփի ու Ալիևի եռակողմ հանդիպմանն ընդառաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Հայաստանի Հանրապետության համար։ Ներկայի ու ապագայի համար։ Ձե՛ր համար, երեխեք»,- գրել է Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը 2020 թվականից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում չէր կատարել:   ...

BACK_TO_TOP