21:53 06.06.2020
«Այս փոխհամաձայնեցված տարածքը տարել է նախագահ Ալիևն ու նրա ԶՈՒ-ն: Ակնհայտ բռնազավթում է ու ագրեսիա»: Այս մասին այսօր հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:
Նրա հայտարարությամբ՝ վրացական իշխանությունները, երկկողմ բանակցություններ սկսելու, միջազգային հանրությանը ոտքի հանելու, Վրաստանում Ալիևի բեռների վրա պատժամիջոցներ սահմանելու փոխարեն գործ հարուցեցին Անվտանգության ծառայությունում, որի համաձայն՝ եթե ինչ-որ մեկը ձայն բարձրացնի ստեղծված իրավիճակի վերաբերյալ ազգամիջյան բախումներ առաջացնելու համար, բոլորին սպասվում է բանտարկություն:
Ըստ նրա՝ այստեղ խոսքը վերաբերում է իշխանությունների վարած հանցավոր քաղաքականությանը, որոնք իշխանափոխությունից հետո պետք է դատապարտվեն Վրաստանի տարածքային խախտման, տարածքները հանձնելու և օտարելու համար. «երբ հարևանը վերցնում է հող, տարածք, սրբություն, պետք է լուռ մնալ, որպեսզի այն չհամարվի ռասայական ընդվզում…Այդ դեպքում պետք է աչք փակենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցի` ռուսական օկուպացիայի վրա, որովհետև սա կարող է համարվել ազգամիջյան խտրականության դրսևորում»:
«Սա արդեն դարձել է կանոն, մենք դարձել ենք Ալիևի գաղութ: Թբիլիսիի կետրոնում Ալիևի հատուկ ծառայություններն առևանգեցին լրագրողին, տարան, դատապարտեցին անմեղ մարդուն, և այդ ամենի մասին ոչ ոք ձայն չբարձրացրեց: Այս ամենի վերաբերյալ չարվեց բողոքի ոչ մի հայտարարություն»:
Նրա խոսքերով՝ առանց Վրաստանի, ոչ մի հարևան պետություն չի կարողանա գոյատևել։
«Մեզ համար ընդունելի չէ նման բռնազավթիչ ժողովրդի հետ բարեկամությունը, մեզ համար ընդունելի է այն բարեկամությունը, որն ավանդաբար ունեցել ենք մեր եղբայր ադրբեջանցիների, հայերի, ռուսների, հրեաների, ուկրաինացիների և մեր շրջապատում գտնվող բոլոր նրանց հետ, ովքեր ապրում են մեր կողքին: 1996 թվականի հունիսի 13-ին Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Ադրբեջանը ընդունում է, որ Չիչխիտաուրին, Աղդգոմայի վանքը և այս հատվածները, որոնք այժմ վերցվել են, Վրաստանի տարածքներ են: Կառավարությունն իր ձեռքում ունի այդպիսի փաստաթղթեր, այդպիսի անսասան իրավական փաստեր, և իրեն պահում է այդքան խաբեբա, այդքան լուռ, այդքան ամոթալի»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:
13:07 13.06.2025
Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրներըԿայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...
13:04 13.06.2025
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ ԱբրահամյանըԱզգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: ...
13:00 13.06.2025
Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներովՉինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը: «Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է նման գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...
12:52 13.06.2025
Ֆլիկը մտադիր է ազատվել 5 խաղացողներից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է կրճատել կազմը՝ տեղ ազատելով նոր համալրումների համար, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը մտադիր է ազատվել Ինյակի Պենյայից, Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաբլո Տորեից և Ռոնալդ Արաուխոյից, եթե վերջինիս համար լինի շահավետ առաջարկ։ Նշված խաղացողներից ակումբը լքելուն ամենամոտը Անսու Ֆատին է։ Իսպանացին, […] ...
12:45 13.06.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՉեխիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս` հանդես կգա «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...
12:38 13.06.2025
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերըԻսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը՝ Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով, և այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի պատասխան հարվածի հարցում, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: «Այժմ, երբ Երուսաղեմը օկուպացրած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանը արձագանքելու համար այլևս սահմաններ չկան, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական […] ...