19:49 06.06.2020
«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական է։
Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առկայության կասկածանքով 04.06.2020 թվականին վերցվել է փորձանմուշ: Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Տեղափոխման ընթացքում, թե´ դատապարտյալը, թե´ ուղեկցող անձնակազմը ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակ, ձեռնոց, ինչպես նաև հատուկ արտահագուստով: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ առանձնացված կացարանում (հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած կացարան):
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլից, կանխարգելիչ համալիր միջացառումների շրջանակում, հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով Արդարադատության նախարարությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել էր վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ: Բացի այդ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեին բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ»,- գրել է նա:
13:47 13.06.2025
Մերցն ասել է, որ Նեթանյահուն իրեն տեղեկացրել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների մասինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով իրեն տեղեկացրել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների և դրանց նպատակների մասին։ «Գիշերվա ընթացքում իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, ինչպես նաև Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կառույցներին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր առավոտյան ինձ հեռախոսով տեղեկացրեց ռազմական […] ...
13:42 13.06.2025
ՖԻՖԱ-ն կդիտարկի ակումբային ԱԱ-ի մասնակիցների քանակի ավելացման տարբերակըՖԻՖԱ-ն խորհրդակցություններ կանցկացնի 2029 թվականին Աշխարհի ակումբային առաջնությունը 48 թիմով անցկացնելու վերաբերյալ, եթե 2025 թվականի մրցաշարը հաջող անցնի, հայտնում է The Guardian-ը։ Եթե ՖԻՖԱ-ն չհանի Եվրոպայից 12 մասնակիցների սահմանաչափը, ապա ընդլայնումն այնտեղից ավելի շատ ակումբներ ներգրավելու միակ միջոցն է։ Նշվում է, որ մրցաշարին մասնակցությամբ հետաքրքրված են «Բարսելոնան», «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»։ Բոլոր շահագրգիռ […] ...
13:33 13.06.2025
Թրամփն ասել է, որ նախապես տեղյակ է եղել Իրանին իսրայելական հարվածների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախապես տեղյակ է եղել իրանական օբյեկտներին Իսրայելի հարվածների մասին։ Fox News-ի քաղաքական մեկնաբանին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Իսրայելի հարձակումն իր համար անակնկալ չի եղել։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը սկսել է «Արթնացող առյուծ» կոչվող լայնածավալ գործողությունը, որի ընթացքում օդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային […] ...
13:28 13.06.2025
Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԼատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող […] ...
13:24 13.06.2025
«Ռեալը» հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները«Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները։ Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆեռլան Մենդի, Դին Հաուսեն, Յուսեֆ Էնրիկես, Յակոբո Ռամոն, Ռաուլ Ասենսիո, Խեսուս Ֆորտեա, Դիեգո Ագուադո։ Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգհեմ, Էդուարդո […] ...
13:07 13.06.2025
Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրներըԿայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...