Առաջարկվում է զինծառայության հետ պատճառական կապով զոհվածների ընտանիքի անդամներին անվճար փաստաբանական ծառայություն տրամադրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

Առաջարկվում է զինծառայության հետ պատճառական կապով զոհվածների ընտանիքի անդամներին անվճար փաստաբանական ծառայություն տրամադրել

11:34 08.06.2020

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  անդամներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը:

Նախագծով նախատեսվում է սահմանել անվճար իրավաբանական օգնություն զինծառայության ժամանակ մահա­ցած զինծառայողի ընտանիքի անդամների համար: Կառավարությունն առաջարկ է ներկայացրել նախագծի վերաբերյալ՝ նշելով.

«Հարկ է արձանագրել, որ նախագծով առաջարկվող կարգավորմամբ՝ բովանդակային առումով տարբերակում դրված չէ «մահացած» և «զոհված» եզրույթների միջև, որի պարագայում էլ ստացվում է, որ նախագծի ընդունման պարագայում, փաստորեն, անկախ նրանից, թե զին­ծա­ռայության ընթացքում ինչպիսի հանգամանքների արդյունքում է առաջացել զինծա­ռայողի մահը՝ անմիջականորեն զինվորական ծառայության հետ պատճառական կա­պով պայմանավորվա՞ծ, թե՞ ոչ, սահմանվելու է անվճար իրավաբանական օգնություն այդ զինծառայողների ընտանիքի անդամների համար, ինչը, կարծում ենք, խնդրա­հարույց է, ուստի առաջարկում ենք  «Զինծառայության ժամանակ մահացած» բառերը փոխարինել «օրենքով սահ­ման­ված կարգով հաստատված՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած)» բառերով»:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ևս դրական եզրակացություն ստացավ: Դրա վերաբերյալ հավելյալ պարզաբանումներ ներկայացվեցին նաև նիստի ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփն ասել է, որ նախապես տեղյակ է եղել Իրանին իսրայելական հարվածների մասին

13:33 13.06.2025

Թրամփն ասել է, որ նախապես տեղյակ է եղել Իրանին իսրայելական հարվածների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախապես տեղյակ է եղել իրանական օբյեկտներին Իսրայելի հարվածների մասին։ Fox News-ի քաղաքական մեկնաբանին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Իսրայելի հարձակումն իր համար անակնկալ չի եղել։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը սկսել է «Արթնացող առյուծ» կոչվող լայնածավալ գործողությունը, որի ընթացքում օդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային […] ...

Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:28 13.06.2025

Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող […] ...

«Ռեալը» հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները

13:24 13.06.2025

«Ռեալը» հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները

«Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները։ Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆեռլան Մենդի, Դին Հաուսեն, Յուսեֆ Էնրիկես, Յակոբո Ռամոն, Ռաուլ Ասենսիո, Խեսուս Ֆորտեա, Դիեգո Ագուադո։ Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգհեմ, Էդուարդո […] ...

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

13:07 13.06.2025

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

13:04 13.06.2025

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: ...

Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներով

13:00 13.06.2025

Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներով

Չինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը: «Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է նման գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...

BACK_TO_TOP